ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ նվիրել 2018-ին կենդանակերպի տարբեր նշաններին

Обои - Аватары

2018թ. գահին կբազմի Դեղին Հողային Շունը: Առաջին հայացքից մի տարօրինակ գազանիկ, սակայն ըստ էության, ընկերասեր, ով արժևորում է ազատությունն ու ողջամտությունը: Իսկ թե ինչ նվերներ մատուցել Շան տարում ընտանիքի անդամներին, մտերիմներին, ընկերներին՝ պայմանավորված կլինի տարվա նշանի բնավորության առանձնահատկություններով, դե իհարկե նաև ձեր դրամապանակի պարունակությամբ:

Ինչպես նշում են աստղագուշակները, պետք է նվիրել այնպիսի նվերներ, որոնք ոչ միայն հարկավոր են մարդուն, այլ նաև համապատասխանում են նրա նշանի տարերքին:

Խոյ 

Խոյը չի սիրում անօգուտ նվերներ: Առավել ցանկալի կլինի նրանց նվիրել կենցաղային իրեր՝ խոհանոցային տեխնիկա և սպասք, համակարգչային աքսեսուարներ, մոմեր: Ինչպես նաև  նրանց արժի նվիրել պրոֆեսիոնալ գործունեության հետ կապված նվերներ՝  ուսումնական դասընթացների բաժանորդագրման տոմս կամ վարպետության դասեր, թեմատիկ գրքեր:

Ցուլ

Ամենից շատ Ցուլը գնահատում է տան հարմարավետությունը և ամեն ինչում բառացիորեն «կարգ ու կանոնը»: Կարելի է նրան նվիրել անկողնային պարագաներ, դեկորատիվ բարձեր, փափուկ ծածկոց, ծաղկաման, իկեբանաներ, նկարներ, հարմարավետ օրագիր: Ցուլը անտարբեր է անակնկալների նկատմամբ, այդ իսկ պատճառով նա սիրով կասի,  թե ինչ է ուզում նվեր ստանալ:

Երկվորյակներ 

Իսկ ահա երկվորյակներին արժի նվիրել ակտիվ զվարճանքի հետ կապված նվերներ, օրինակ սպորտային սարքավորումներ, ուսապարկ, ֆիտնես պարագաներ, խելացի ժամացույցներ և թևնոցներ,  տեսախցիկ կամ ֆոտոխցիկ՝ կարևոր պահերը ֆիքսելու համար: Լավ նվեր կլինեն նաև գրքերը, սեղանի խաղերը, խաղաքարտերը:

Խեցգետին 

Խեցգետնի համաստեղության տակ ծնվածների համար շատ կարևոր է հարմարավետությունը: Նրանց համար 2018թ. ամանորյա լավ նվեր կլինեն սպա, մերսման կամ գեղեցկության սրահների այցելության քարտերը, ինչպես նաև մոմակալները, անսովոր դիզայնով լապտերները, թատրոնի կամ համերգի տոմսերը:

Առյուծ 

Առյուծները սիրում են փայլել և ուշադրության կենտրոնում լինել: Նրանք ըստ արժանվույն կգնահատեն այն նվերները, որոնք կօգնեն փայլն ընդգծել, օրինակ ոսկյա կամ առհասարակ զարդեր, սիրելի հագուստի խանութի նվեր քարտ, օծանելիք կամ հարդարման այլ պարագաներ:

Կույս 

Իսկ ահա կույսերին կուրախացնի այն ամենը, ինչը կօգնի նրանց հասնել իրենց առջև դրված նպատակներին: Նրանց կարելի է վստահորեն նվիրել  օտար լեզու սովորելու վկայագիր, կամ հանգստյան օրերը արտերկրում անցկացնելու հնարավորություն: Բացի այդ, կարող եք նվիրել որևէ էկզոտիկ, բայց նաև պրակտիկ բան, օինակ, արևադարձային մրգերի կամ ծովամթերքի հավաքածու:

Կշեռք

Որպեսզի Կշեռքին հաճելի լինի, պետք է ոչ միայն նվերը լավը լինի, այլ նաև փաթեթավորումը: Կենդանակերպի այս նշանի նուրբ ներկայացուցիչներն ուրախ կլինեն ստանալ նվերը անակնկալ տուփով: Կարելի հավաքել էլիտար խմիչքների հավաքածու, հրուշակեղեն, սուրճ կամ  բուրավետ որակյալ թեյ, ձեռնոց, շարֆ: Նրանց նաև անչափ հաճելի կլինի նվիրողի ձեռքերով պատրաստված նվերը:

Կարիճ 

Կարիճը միշտ տեղյակ է նորաձևության վերջին զարգացումներից, այնպես որ ցանկացած նորաձև նվեր շատ տեղին կլինի, օրինակ, նոր օծանելիք կամ կոսմետիկա, աքսեսուարներ, զարդեր, օրագրեր, նշումների տետրեր, գրիչներ: Կարիճը սիրում է, երբ նրան հաճելիորեն զարմացնում են:

Աղեղնավոր 

Աղեղնավորները սիրում են այն ամենն ինչ նորաձև է և անսովոր: Նրանց համար լավ նվեր կլինի համակարգչային կամ խաղային պարագան, վիրտուալ իրականության ակնոցը, կարելի է ընտրել նաև ճանապարհորդական և զբոսաշրջություն հետ կապված իրեր: Ըստ նախասիրության  կարելի է նաև նվիրել, օրինակ, ցատկ անկարգելով կամ թռիչք օդապարիկով:

Այծեղջյուր 

Այծեղջյուրը սիրում է այնպիսի բաներ, որոնք օգտակար են ընտանիքում: Ուշադրություն դարձրեք ալկոհոլի հավաքածուներին, տան համար թանկարժեք զարդերին: Լավ կդիտվի ճենապակյա արձանիկը, ինչպես նաև կարելի է նվիրել ձեռնոցներ, դրամապանակ, բնական կաշվե պայուսակ:

Ջրհոս 

Ջրհոսի վրա տպավորություն կթողնեն  տպավորիչ և պայծառ նվերները: Ընտրեք որևէ անսովոր բան. ձեռագործության կամ ստեղծագործական աշխատանքի համար նախատեսված պարագաներ, ներկերի և վրձինների հավաքածուներ, մրցախաղեր, ժամանցային շոուների տոմսեր: Նրանք կհավանեն նաև անսովոր գաջեթներ՝ տան և խոհանոցի համար, USB աքսեսուարներ, սմարթֆոնի պրոյեկտոր, կեքսեր կամ ադիբուդի պատրաստելու սարք:

Ձկներ 

Ձկներին նվեր ընտրելիս պետք է հաշվի առնել նրանց տարերքը: Լավ նվեր կլինի լողավազանի կամ ակվապարկի բաժանորդագրման քարտը, արհեստական մինի ջրվեժը, ակվարիումը, անուշաբույր լամպը, ինչպես նաև թեյի հավաքածուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: