ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բիթքոինի մեխանիզմի առանձնահատկությունը թույլ կտա խուսափել գլոբալ ֆինանսական անկայունությունից

Վերջին շրջանում համաշխարհային ֆինանսական շրջանակները, և ոչ միայն,  իրենց ուշադրության կենտրոնում են պահում  բիթքոին թվային արժույթը: Պատճառը նորագույն ֆինանսական այդ տեխնոլոգիայի բավական մեծ թափ ստացած շրջանառությունն է, որի վրա մեծ ֆինանսական ներդրումներ են արվում:  Արդյունքում՝ ֆինանսական շուկայում վիրտուալ այդ արժույթի գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի: Ներկայումս միջինում մեկ բիթքոինն արժե 17 հազար դոլար, ինչն ահազանգ է ֆինանսական շուկայի դերակատարների համար:

ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, չնայած ընդունելով, որ բիթքոինի շրջանառությունը մեծացել է, այն չի համարում համաշխարհային ֆինանսական կայունությանը սպառնացող երևույթ: Համաշխարհային ֆինանսական կայունության վրա բիթքոինի ազդեցությունը գնահատելու համար թերևս պետք է ֆիքսել մի քանի կարևոր հատկանիշ, որով բնութագրվում է այն:

Կարևորագույն ու թերևս հենց նմանատիպ վտանգներից երաշխավորող փաստ է համարվում այն, որ բիթքոինի համար չկա կարգավորող որևիցէ օրգան ուստիև՝ չկա երաշխավոր, որն էլ կկրի այն մեծ կորստի ռիսկը, որն անշուշտ կապված է վիրտուալ փողի այդ տեսակի հետ: Չի բացառվում, որ հենց նաև դրանով լինի բիթքոինը կարգավորվող դաշտ չբերելու ակնհայտ միտումը:

Մյուս կողմից, բիթքոինի սեփականատերերը, ինչպես նաև դրանց առևտուրը միջնորդողներն՝ այսպես կոչված «մայներները», վիրտուալ ներկայացուցիչներ են, ում ինքնությունը կարող է գաղտնի մնալ: Պետք է նշել, որ բիթքոինով գործարքների դեպքում, եթե հանկարծ օրինակ փոխանցման սխալ է տեղի ունեցել, գումարների վերադարձ տեղի չի ունենում և այդ մասին գործաքրը վարողը տեղյակ է, այսինքն՝ չի կարող անգամ ֆինանսական վեճ առաջանալ, որքան էլ մեծ լինի գործարքի արժեքը:

Իհարկե, սա չի նշանակում, որ ֆինանսական շուկաները բացարձակապես չեն կրի բիթքոինի շրջանառության մեծացման հետևանքները: Որպես այդպիսին, կարող են լինել բիթքոինի ավելի մեծ նախընտրությունը, ինչի հետևանքով ոչ շատ մեծ հավանականությամբ, բայց այնուամենայնիվ հնարավոր է այլ վիրտուալ փողերից հրաժարումը, և, իհարկե, անհատների մակարդակով կրած մեծ հետևանքները, որոնք մի գուցե լոկալ ազդեցություն ունենան տեղական շուկաներում: Այուամենայնիվ, բիթքոինի գլոբալ ազդեցություն համաշխարհային շուկայում սպասել պետք չէ:

Ինչ վերաբերում է բիթքոինի ճակատագրին, ապա դա կախված է և այժմ էլ պայմանավորվում է նախադեպերով: Առայժմ, հաշվի առնելով, բիթքոինի օրեցօր աճող արժեքը, կարող ենք ֆիքսել դրական նախադեպերի գերակշռությունը՝ որպես արագ  և հեշտ փող վաստակելու միջոց, սակայն բիթքոինով սխալ գործարք կատարելու արդյունքում ակնկալվող ռիսկերը բավական մեծ կարժենան դրանով զբաղվողի վրա, ուստի մեկ-երկու բացասական նախադեպն անվստահության ու դրանցից հրաժարվելու ալիք կառաջացնի: Հասկանալիորեն դրա ժամկետների կանխատեսումը չի ենթարկվում որևէ տրամաբանության:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: