ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Մեղրիի ազատ տնտեսական գոտին այսօր կբացվի

BlogNews.am

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին բացվում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ NEWS.am-ի փոխանցմամբ գոտու բացման համար Մեղրի է ժամանել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրին։

Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ազատ տնտեսական գոտին կզարգանա երկու փուլով՝ ավարտական փուլում ունենալով 70 հեկտար տարածք: Առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություններ, որոնք կիրականացնեն 130-150 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ: Արտահանման ծավալները կկազմեն 350 մլն դոլար։

ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 50 տարի է:

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հիմնադրվել է «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ-ն: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթը տնօրինվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 11.27 կմ/ժ
17 C°
 
10°  20° 
17.10.2018
  21° 
18.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով