ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 023,19 դրամ ԱՐԾԱԹ - 225,77 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 879,15 դրամ

Թուրքիայի Նիշանթաշըում տղամարդու գործ համարվող երկաթյա իրերի վաճառքով զբաղվում է Անի Ալլահվերդին. նա ուզում է գործը աղջիկներին փոխանցել

Թուրքիայում Նիշանթաշըի դոկ․ պրոֆ․ Օրհան Էրսեք փողոցում գտնվող և «Նիշանթաշըի երկաթյա իրեր» անունը կրող խանութի ղեկավար 65-ամյա Անի Ալլահվերդի Թունջերը հաջողությամբ աշխատեցնում է տղամարդու գործ համարվող երկաթյա իրերի վաճառքի գործը։ Ամուսնու մահից հետո խանութը ղեկավարող տիկին Անին «Ակօս»-ին տված հարցազրույցում պատմել է խանութի պատմության ու նրա, որպես կին, կրած  դժվարությունների մասին, հաղորդում է Akunq.net-ը:

Տիկին Անին ծնվել է Քընալը կղզում։ Մայրը Ստամբուլի հույն է, հայրը՝ հայ․ հորական մի կողմը Իրանից է, մյուս կողմը Կովկասից է գաղթել Կայսերի (Կեսարիա-Ակունքի խմբ.)։

Տիկին Անիի հայրը 60 տարի առաջ Նիշանթաշըում երկաթյա իրերի առաջին խանութն է բացել, սակայն այն համարել է «տղամարդու գործ» ու չի սովորեցրել նրան։ 2013 թ․ Անին սկսել է աշխատեցնել խանութը, երբ մահացել է իր ամուսինը։ Տիկին Անին ասում է, որ հաճախորդներին շատ է զարմացնում այն փաստը, որ խանութը կին է աշխատեցնում.«Խանութ առաջին անգամ մտնողները շատ են զարմանում, լինում են մարդիկ, որ միանգամից դուրս են գալիս ու որևէ մեկին հարցնում, թե որտե՞ղ է երկաթյա իրերի խանութը։ Դռան առջև գտնվող ցուցանակին «ok» նշանը փակցրեցի, սակայն նորից հարցնում են․․․ երբ ես պատասխանում եմ՝ այստեղ է, ներս են մտնում ու ասում․ «Հետաքրքիր խանութ է» և նայում են իրենց շուրջը »։

Խանութի հին լինելու շնորհիվ հաճախորդները շատ են, տեսականին էլ ` մեծ, իսկ ապրանքները` որակյալ։ Երկաթյա իրերից ու մաքրության համար նախատեսված նյութերից բացի, նման խանութների համար անսովոր` ասեղ, թել, ռեզին, էլեկտրական սրճեփ և  նման այլ ապրանքներ էլ են առկա։ Լինում են հաճախորդներ, ովքեր ցանկանում են կաթսա կամ թավա գնել, սակայն երբ  իմանում են, որ խանութում դրանք չկան, նեղսրտում են։ Գները միշտ մատչելի են, դրա համար էլ խանութում սակարկություն չի լինում, ինչպես նաև` ապառիկ չկա։

Տիկին Անին ասում է, որ երբեմն ցանկանում է փակել խանութը, սակայն դրան խոչընդոտում են և՛ հաճախորդները, և՛ հետագայում գործը աղջիկներին փոխանցելու հնարավորությունը։ Մնացած երկաթյա իրերի խանութներից իր խանութի տարբերությունը հետևյալ կերպ է մեկնաբանում․ «Իմ խանութում դեռ հորս ժամանակներից մնացած ու հետաքրքրություն առաջացնող ապրանքներ կան։ Որպես կին` մարդկանց հետ ավելի լավ հարաբերություններ եմ կարողանում հաստատել։ Այստեղ անկեղծ մթնոլորտ է տիրում․ կանայք գալիս են սուրճ խմելու, իսկ նոր խանութպանները՝ խորհրդակցելու։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 4.83 կմ/ժ
13 C°
 
10°  19° 
24.10.2018
11°  21° 
25.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։