ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Կարեն Կարապետյանի գլխավորած՝ ՀՀ կառավարության պատվիրակության հետ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա գլխավորած` ՀՀ կառավարության պատվիրակության անդամների հետ: 
Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայր Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկը և հավելելով, որ այսուհետ էլ կարվի հնարավորը տնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: