ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Հայազգի Դոն Բոյաջյանը մտադիր է դառնալ ԱՄՆ կոնգրեսական

Don Boyajian for Congress

Հայազգի Դոն Բոյաջյանը մտադիր է Նյու Յորք նահանգից առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում: Օլբանի Հայ դատի ազգային կոմիտեն հայտնել է, որ աջակցում է Բոյաջյանի թեկնածությունը, փոխանցում է «Armenian Weekly»-ն:

Դեմոկրատ Բոյաջյանը մասնակցելու է փրայմերիզին ու եթե նա առաջադրվի իր կուսակցության կողմից, ապա կկարողանա Կոնգրեսում տեղ ստանալու համար մրցակցել Էլիս Ստեֆանիկի հետ։

Ընտրվելու դեպքում Բոյաջյանը կդառնա Կոնգրեսի երրորդ հայազգի անդամը, Աննա Էշուի ու Ջեքի Սփիյերի հետ միասին։

Բոյաջյանի հայրական կողմը Այնթափի գաղթականներից է եղել։ Հայոց ցեղասպանության տարիներին նրա հոր ընտանիքը բնակություն է հաստատել Սարատոգա օկրուգում:

 


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 65%
Քամի՝ 17.70 կմ/ժ
16 C°
 
15°  24° 
22.09.2018
14°  25° 
23.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: