ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում հայատյացութան դրսևորումներն առկա են գրեթե բոլոր դասագրքերում. կայացավ «Azerichild.education» կայքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ադրբեջանում հայատյացութան դրսևորումներն առկա են գրեթե բոլոր դասագրքերում, դրանք առկա են նաև ուսուցիչների համար նախատեսված մեթոդաբանական ձեռնարկներում:  Այս մասին ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը՝ ներկայացնելով «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի ուսումնասիրության արդյունքները, փոխանցում է Panorama.am-ը:

Ուսումնասիրությունները ներկայացված են «Azerichild.education» կայքում,  որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր:  Կայքը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ։

«Azerichild.education»-ը «Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման ամենավտանգավոր դրսևորմանը` մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում։

Մանրամասները՝ տեսանյութում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: