ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը պատասխանել է ամերիկացի երեխաների հեռախոսազանգերին

Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու իր կինը մասնակցել են հատուկ սուրբծննդյան միջոցառմանը, որի ընթացքում հեռախոսով խոսել են ամերիկացի երեխաների հետ, որոնց կանչել էր Հյուսիսային Ամերիկայի  տիեզերական պաշտպանության միասնական հրամանատաարությունը՝ Սանտա Կլաուսի գտնվելու վայրը իմանալու համար, որը Գրիգորյան տոմարով Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաների համար նվերներ է բերում, փոխանցում է NEWS.am-ը:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի նախագահը պատասխանել է վեց, իսկ առաջին տիկինը՝ տասը զանգի։ Հեռախոսային համարները ընտրվել էին պատահականության սկզբունքով, իսկ երեխաները մինչև վերջին վայրկյանը չէին էլ ենթադրում, որ  կխոսեն պետության ղեկավարի կամ առաջին տիկինի հետ։ Թրամփը և Մելանյան  նշել են զանգի պահին Սանտա Կլաուսի գտնվելու վայրը, ինչպես նաև հարցրել են, թե ինչ նվեր են նրանք ցանկանում ստանալ Սուրբ Ծնունդին։

Այսպես, Վիրջինիայի նահանգից 5-ամյա Կասպերը նախագահին պատմել է, որ սուրբծննդյան տոնածառի տակ ցանկանում է տեսնել կոնստրուկտոր: «Ես էլ եմ շատ սիրում կոնստրուկտորներ։ Համոզված եմ՝ Սանտան քեզ այնքան կոնստրուկտորներ կբերի որ չես հասցնի ամբողջը օգտագործել»,-պատասխանել է Թրամփը:

2-ամյա Ռայանն էլ Քալիֆորնիայի նահանգից ասել է նախագահին, որ Սուրբ Ծնունդին ցանկանում է, որ տատիկը առողջանա և դուրս գրվի հիվանդանոցից։  «Դու ուզում ես, որ տատիկդ դուրս գրվի հիվանդանոցին։ Դա ավելի լավ է, քան ինչ-որ խաղալիք խնդրելը»,-նշել է Թրամփը։

Ամերիկյան Ձմեռ Պապի գտնվելու վայրին կարող է հետևել յուրաքանչյուր  ոք Հյուսիսային Ամերիկայի  տիեզերական պաշտպանության միասնական հրամանատաարության ստեղծած ինտերակտիվ քարտեզի միջոցով, որը հասանելի է նրանց հատուկ վեբ-կայքում։ Ռեսուրսը գոյություն ունի 1998 թվականից։ Ամեն տարի կայքի այցելուների քանակը գերազանցում է միլիոնները։ Այնտեղ հերթապահություն են իրականացնում 1,2 հազար կամավորներ, որոնց հերթապահությունը շարւնակվում է մինչև այն պահը, երբ Սանտան բարեհաջող վերադառնում է Հյուսիսային բևեռ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: