ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեպի Արցախ դրամական փոխանցումների համար չեխական ընկերությունն Ադրբեջանում հայտնվել է արգելքի տակ

Ադրբեջանը դրամական փոխանցումներ իրականացնող չեխական MoneyPolo ընկերության գործունեությունը երկրում դադարեցնելու որոշում է ընդունել՝ Արցախում ծառայություններ մատուցելու պատճառով: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը:

Պալատի հայտարարության մեջ ասվում է, որ 2011 թվականին հիմնադրված չեխական ընկերությունը հրաժարվել է իրականացնել ադրբեջանական պատկան մարմինների պահանջը՝ Արցախում ծառայությունների մատուցումը դադարեցնելու մասին, փոխանցում է Panarmenian-ը:

Ավելի վաղ Ադրբեջանը պատժամիջոցներ է կիրառել նաև Moneygram և Western Union ընկերությունների նկատմամբ՝ Արցախում դրամական փոխանցումների ծառայությունների մատուցման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: