ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայրենիք, որի մասին միայն գրքերում էի կարդացել. ամանորյա անկեղծ զրույց սիրիահայերի հետ

cestovani.idnes.cz

Ամանորը Հայաստանում ամենաուրախ և գեղեցիկ տոնն է, որը ենթադրում է հավատ իղձերի իրականացման նկատմամբ և դրական փոփոխությունների հույս: Աշխարհի ցանկացած անկյունում հայտնված հայի սեղանն այդ օրն առատ է լինում: Հնուց եկած ավանդույթ է, ասում են՝ լիությամբ դիմավորենք տարին, որ ամբողջ տարին լի ու առատ լինի:  

Սիրիահայ մեր հայրենակիցներից շատերն Ամանորը դիմավորելու են Հայաստանում: «Արմեդիա ՏՎԳ»  զրուցեց Հայաստանում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ: Փորձեցինք պարզել, թե որքան ժամանակ է բնակվում են Հայաստանում, ինչով են զբաղվում և թե ինչպես են դիմավորելու Ամանորը:

Մեզ հետ զրույցում Ռենա Դին պատմեց, որ Հայաստան է եկել 1.5 տարի առաջ Հալեպից: Հարմարվելու խնդիր չի ունեցել, քանի որ մինչ այդ այլ երկրներում ևս ապրել է: Նա համարում է, որ այդ հանգամանքը օգնել է իրեն ադապտացման խնդրում: Ռենան այստեղ երաժշտությամբ է զբաղվում, մասնավորապես՝ երգում է ու զբաղվում է երաժշտական մենեջմենթով: Ամանորը դիմավորելու է Հայաստանում, տանը՝ ընտանիքի հետ: Գալիք տարուց ակնկալիքներ շատ ունի: Շնորհավորելով բոլորի գալիք Ամանորը՝ նա մաղթեց. «Ներքուստ խաղաղ եղեք… և այդ խաղաղությունով կիսվեք իրար հետ՝ կերտելով նոր ճանապարհներ»:

Իսկ ահա Րաֆֆի Օհաննեսյանն էլ կիսվեց. «Ես արդեն մոտ 2,5 տարի է ապրում եմ հայրենիքում, հայրենիք որ նախքան գալս միայն գրքերում էի կարդացել ու շատ երազել: 02.08.2015 հայրենադարձությանս օրն է: Իսկ ահա 2016թ ծնողներս Հալեպից դուրս գալով եկան Հայրենիք»: Րաֆֆին հարմարվելու խնդիր չի ունեցել. «կարող եմ ասել որ առաջին օրվանից ես ինձ օտար չզգացի, մեր Հայաստանն է՝ հույսս Աստուծո վրա դնելով, միշտ լավատես լինելով որոշ չափով դժվարությունները հաղթահարեցի: Իդեալական երկիր չկա, բայց հաստատ մի հայրենիք կա»:

Րաֆֆին, լինելով մասնագիտությամբ ինժեներ, Հայաստանում զբաղվում է մարկետինգով, ինչպես նաև սիրիահայերի տնտեսական ինտեգրման ծրագի շրջանակներում համագործակցում է գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ՝ որպես թրեյներ: Նա մեզ պատմեց որ վերջերս է նշանադրվել ու ցանկանում է Նոր տարին դիմավորել իր ընտանիքի ու մտերիմների հետ՝ հուսալով, որ գալիք տարվա ընթացքում անկատար երազանքները կիրականանան: Շնորհավորելով Ամանորը և Սուրբ ծնունդը, Րաֆֆին մեր ընթերցողին մաղթեց. «խաղաղ ու արդյունավետ տարի թող լինի, թող մեր Հայրենիքն ավելի կայուն, հզոր ու բարգավաճ դառնա»:

Մեզ հետ զրուցեց նաև Սիրիայից 5 տարի առաջ հայրենադարձված Դալար Զաքարյանը, ով արդեն հարմարվել է տեղի վարքուբարքին, աշխատանք է գտել՝ հուսալով, որ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու: Նշեց, որ անչափ ուրախ է, որ  իր սիրելի տոնն արդեն 6-րդ անգամ հայրենիքում է դիմավորելու: Դալարը ևս, ինչպես բոլորը, շատ ակնկալիքներ ունի եկող տարուց, բայց առաջնահերթ ցանկանում է, որ. «աշխարհի 4 կողմում, մասնավորապես՝ Սիրիայում, խաղաղություն լինի», հուսով է որ ամեն ինչ լավ է լինելու ու Հայաստանում ապրելը ավելի հեշտ է դառնալու: Եվ վերջում մաղթեց մեր հայրենակիցներին, որ ավելի սիրեն իրնեց հայրենիքը, վերադառնան, ապրեն ու բազմանան:

«Արմեդիա» ՏՎԳ-ն իր հերթին շնորհավորում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցների Ամանորը: Թող 2018-ը խաղաղության և ազգային զարթոնքի տարի լինի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: