ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում իրարանցում է սկսվել.խանութներից մեկում հայկական պիտակով սառնարան են վաճառել

© Sputnik/ Rumiya Tagızada

Բաքվի էլեկտրոնիկայի խանութներից մեկում գնորդը հայերեն պիտակով սառնարան է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում կատարելով Sputnik Ադրբեջանին։

Baku Electronics-ի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ հայերեն գրություն գտել են միայն մեկ մոդելի վրա։

Նրա խոսքով, երբ ընկերության մենեջերներն իմացել են այդ մասին, նշված ապրանքը հանել են վաճառքից։

«Սխալը թույլ է տրվել Հնդկաստանի արտադրության LG սառնարանների իրացման ժամանակ», - հաղորդել է Baku Electronics-ի ներկայացուցիչը։

Ադրբեջանում LG ընկերության ներկայացուցչությունից էլ հայտնել են, որ իրենց սառնարաններն առաքվում են ոչ միայն այդ երկիր, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներ։ Թյուրիմացությունը տեղի է ունեցել ապրանքների փաթեթավորման և առաքման ժամանակ։

«Կարճ ժամանակում սխալն ուղղելու համար կենտրոնական գրասենյակից մեզ ադրբեջաներեն պիտակներ կուղարկեն», -նշել են ընկերությունից։





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: