ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018թ-ի մի քանի կարևոր իրադարձություններ հարկավոր է ճիշտ օգտագործել Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու համար. Արամ Սաֆարյան

«ԵԱՏՄ համար ընդհանուր առմամբ տարին լավն էր և այդ մասին միաբերան խոսում են թե’ ՌԴ, թե’ Ղազախստանի, թե’ Բելառուսի փորձագետները, ինչպես նաև պետական մարմինները: Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ է ասուլիս տվել օրերս և հայտնել, որ տարին բացառիկ հաջող էր այն իմաստով, որ հնարավոր է եղել վերջապես կասեցնել անկման պրոցեսները բոլոր ասպարեզներում, անգամ արձանագրել այնպիսի էական աճ, որ բոլոր անդամ երկրներում ներքին համախառն արդյունքի աճի ցուցանիշներ լինեն», - այն մասին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը: 

Նա հայտնեց, որ Զարգացման Եվրասիական Բանկն առաջինն էր, որ կանխատեսեց, որ Ռուսաստանում ընթացող տնտեսական բարեբեր գործընթացներն ամենադրական ազդեցությունն ունեն ԵԱՏՄ փոքր տնտեսությունների՝ Հայաստանի և Ղրղստանի համար:

«Եվ իսկապես, Հայաստանը, 2016-ին տնտեսական ճգնաժամային պրոցեսների պայմաններում ցույց տվեց ուղղակի զարմանալի ցուցանիշներ մի շարք կարևոր սկզբունքային ոլորտներում, իսկ 2017-ին այդ դրական միտումները շարունակվեցին, ինչը թույլ է տալիս ասել, որ եթե մենք այս տարի 4-5 տոկոս ՀՆԱ աճ արձանագրենք, հնարավոր է լուրջ տնտեսական աճ գրանցել 7 տոկոսի չափով 2018-2019 թվականներին, որը պատահական թիվ չի, այլ ՀՀ տնտեսության համար ապահովելու է այնպիսի զարգացում, որը զգալի և հասկանալի լինի նաև քաղաքացիների համար», - ասել է Սաֆարյանը:

Նրա կարծիքով որոշ ասպարեզներ թելադրում են իրենց հանդեպ ավելի կարևոր վերաբերմունք և հրավիրում են խորհելու իրենց զարգացման շուրջ: Դրանցից մեկն արտահանումն է, որի հիմնական շուկան ՌԴ-ն է, որը անհրաժեշտ է դարձնում Հայաստանում այնպիսի տնտեսական քաղաքականության վարումը, որը կնպաստի մեր պատրաստի արտադրանքի ստեղծմանն ու արտահանմանը ԵԱՏՄ տարածք, մյուսն էլ արդյունաբերության ճյուղերի զարգացումն է: 

Խոսելով այն մասին, թե ինչ է անհրաժեշտ, էր 2017-ի դրական միտումները դառնան քաղաքականություն 2018-ի և հետագա տարիների համար, փորձագետն առանձնացրել է երկրում քաղաքական կայունությունն ու քաղաքացիական համերաշխության մթնոլորտը:

«2018 թվականին մենք մի քանի կարևոր իրադարձություններ ենք ունենալու Հայաստանում և դրանք հարկավոր է ճիշտ օգտագործել Հայաստանի իմիջն ու հեղինակությունը մեր ընկերների ու դաշնակիցների շրջանում բարձրացնելու համար: Մասնավորապես Առաջին հանրապետության 100-ամյակի տարին է: Մեր երկրում պետք է ընթանա քաղաքակիրթ բանավեճ այն մասին, թե ինչը հաջողվեց և ինչը չհաջողվեց այս 100 տարվա ընթացքում: Ո՞րն էր ձախողումների իրական պատճառը, ի՞նչու 1915-ի մեր ազգային աղետը մեզ ետ շպրտեց և ինչպե՞ս ստացվեց, որ մենք ոտքի կանգնեցինք, դուրս եկանք մոխրի միջից և դարձանք այն, ինչ որ կանք այսօր», - ասել է Արամ Սաֆարյանը:

Փորձագետի պնդմամբ Երևան քաղաքի հոբելյանը կարելի է օգտագործել լավագույն ձևով գիտական կոնֆերանսների, կլոր սեղանների, սեմինարների կազմակերպման համար և ամենակարևորը մատուցել մեր քաղաքի դեմքն ու գրավչությունը օտարերկրյա ներդրումների համար:

«Երրորդը Արևելյան Հայաստանի Ռուսաստանի Կայսրությանը միանալու 190 ամյակն է, որի շուրջ մեր պատմաբանները, քաղաքագետները, միջազգայնագետները կարող են առողջ բանավեճ սկսել այն մասին, թե ինչ պատմական նշանակություն ունեցավ, որոնք էին դրա դրական և բացական երևույթները, և ինչպես ստացվեց, որ այսօր համայն հայության միջից միայն արևելահայությունն ունի այսօր ապրելու և զարգանալու հնարավորություն:

Մենք տնտեսական վերելքի ճանապարհին ենք, և հաճախ պարտադրված ու դրսից թելադրված քննարկումները իրենց տեղը վերջապես պետք է զիջեն առողջ ու կոմպետենտ բանավեճերին և այնպիսի քաղաքականությանը, որը կօգնի տնտեսության զարգացմանն ու վիճակի բարելավմանը: Այդ ամենում պետք է ներառել նշանավոր տնտեսագետների, սոցիոլոգների, միջազգայնագետների փորձն ու գիտելիքները, ուղղորդել այդ բանավեճերն այնպես, որ դրանք ծառայեն մեր երկրի տնտեսական զարգացմանը: Մենք կանգնած ենք նոր տնտեսական զարգացման թռիչքի շեմին և պետք է այդ պատեհությունը բաց չթողնենք մեր երկիրը զարգացնելու համար», - ամփոփել է փորձագետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: