ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլսո Հայոց պատրիարքարանն արձագանքել է Աթեշյանի հայտարարություններին

hetq

Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված վերջերս Հայաստան ժամանած և տեղի լրատվամիջոցների հետ հանդիպած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ պատրիարքական ընտրության գործընթացի մասին հայտարարությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատրիարքարանից նշում են, որ Աթեշյանը փաստորեն ճշմարտությունը խեղաթյուրելու, գործընթացով մոտիկից չհետաքրքրված անձանց խաբելու իր նախաձեռնությունները, որի ականատեսն են լինում Թուրքիայում, շարունակում է երկրի սահմաններից դուրս: Անդրադառնալով Աթեշյանի այն պնդմանը, թե պետությունը չի ճանաչում մարտի 15-ին եկեղեցական օրենքով ընտրված տեղապահին, ուստի ինքը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, պատրիարքարանից հայտնել են, որ նա պարտավոր է հարգել ընտրության արդյունքը և խուսափել մեր եկեղեցու ներքին հարցը հրապարակային կերպով և խեղաթյուրող արտահայտություններով բանավեճի նյութ դարձնելուց:

«Համաձայն ժողովում ընդունված որոշման, որին նա անձամբ էր մասնակցում, նա պարտավոր էր հրաժարվել պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնից: Հակառակ այս որոշման նա մերժել է հրաժարական տալ՝ մի բան, որը մեզ ամոթալի վիճակի մեջ է դրել: Նրա նման գործելաոճը ստիպում է, որ Եկեղեցական համագումար ժողովը, որը նրան դրել էր այդ պաշտոնում, նրան պաշտոնանկ հռչակի՝ մի բան, որը ծայրաստիճան տխրալի փաստ է: Բացի այդ, չկա պետության կողմից հայտարարություն այն մասին, որ չեն ճանաչում ընտրված տեղապահին»,- ասվում հայտարարության մեջ:

Պատրիարքարանից ընդգծել են, որ Աթեշյանը շարունակ պնդում է Ազգային սահմանադրությունը՝ ասելով, թե ընտրյալ պատրիարքը պետք է ցմահ մնա այդ պաշտոնին: Սակայն պատրիարքարանից հիշեցրել են նաև, որ նույն սահմանադրության երկրորդ հոդվածով ասվում է, որ եթե տարբեր պատճառների բերումով հաստատվի պատրիարքի անգործունակությունը, ապա կարելի է նոր պատրիարքի ընտրություն ձեռնարկել: Հայտարարության մեջ հիշեցվել է, որ պետությանն ու պատկան մարմիններին չի հաղորդվել 2016 թվականի հոկտեմբերի 26-ի Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ ընդունված որոշումը, որով Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը հանգստյան է կոչվել և պատրիարքական աթոռը թափուր էր հայտարարվել:

«Դա անելու պարտականությունը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանինն էր: Հետևաբար, եթե դա չի արել, դա նրա թերությունն ու հանցանքն էր»,- նշվում է հայտարարության մեջ: Անդրադառնալով Աթեշյանի հայտարարություններին, թե պետությունն անպատասխան է թողնում տեղապահ Բեչքյանի դիմումները, ինչը նշանակում է, թե չի ճանաչում տեղապահին՝ պատրիարքարանից ընդգծել են, որ արքեպիսկոպոսն ավելի լավ կաներ ստեղծված վիճակից գոհ լինելու փոխարեն քննադատեր պետության կեցվածքը: «Ի վերջո խնդրո առարկա է կարգ ու կանոնի համաձայն տեղապահի՝ բացարձակապես օրինավոր տեղապահի ընտրությունը, ավելին, Հայ եկեղեցու, Պատրիարքական աթոռի և համայնքի արժանապատվությունն ու հարգանքի արժանի լինելը: Արդյոք ինքն էլ իր մեկ դիմումի պատասխանը ստանալու համար ամիսներով չի սպասել»,- ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ:

Խոսելով Աթեշյանի այն հայտարարությունների մասին, թե պատրիարքի ընտրությունները շուտափույթ կերպով կկազմակերպվեն Բեքչյանի հրաժարականի պարագայում՝ պատրիարքարանից նշել են, թե տեղյակ չեն՝ այդ հայտարարությունների աղբյուրը որն է: «Եթե այս խոսքերն ասում է՝ հասկացնելու, թե պետության հետ մոտ հարաբերությունների և գործակցության մեջ է, պետք է հարցնել՝ որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ինչու իր պաշտոնավարության շրջանում ջանք չի գործադրել պատրիարքի ընտրություն անելու, որևէ արդյունքի հասնելու համար: Ինչ էլ որ լինի հարկադրանքի չափն ու սահմանը՝ այս պարզաբանումներն անելը ցավալի փաստ է մեր եկեղեցու ու համայնքի համար: Մեր ցանկությունն է, որ Գերշ. Տ. Արամ արքեպիսկոպոսը դադարեցնի հակաճառումների որոնումները, հեռու մնա սին քաշքշուկներից և ընտրի համայնքի առաջ իր վարկը վերստին ձեռքբերելու ճանապարհը»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում՝ կոչ անելով հետաքրքրված կողմերին՝ հոգևորականներին, աշխարհականներին, համայնքի անդամներին առիթ չստեղծել նման բանավեճերի համար, նպաստեն ստեղծված գործընթացն ավելի դյուրին ուղիով տանելու գործին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: