ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 546,02 դրամ ԱՐԾԱԹ - 226,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 718,7 դրամ

Իսպանիայում ընտրել են տարվա բառը

ria.ru

2017թ. Իսպանիայի գլխավոր բառը «ապորոֆոբիան» է՝ վախ աղքատությունից ու աղքատներից, հայտնում է NEWS.am-ը:

Ապորոֆոբիա»-ից բացի, այս ցուցակում ներառված էին նաև «տուրիզմոֆոբիա» (բացասական վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ), «machoexplicación» («մաչո» և «բացատրել» բառերից՝ փափկացնող ձևակերպումներ տղամարդկանց խոսքում, երբ նրանք խոսում են կանանց հետ), noticias falsas՝ կեղծ լուրեր (fake news) և այլ բառեր:

«Ապորոֆոբիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է իսպանացի փիլիսոփա Ադելա Կորտինան 1990-ականներին։ Նա գտնում էր, որ քսենոֆոբիան ու ռասիզմը կապված են ոչ թե ազգային կամ ռասայական վախերի հետ, այլ աղքատության վախի հետ։

2013 թ.  որպես տարվա բառ է ճանաչվել escrache տերմինը `այն անձի գտնվելու վայրի ցուցադրումն է (աշխատանքի, տան), որի դեմ ուղղված է  բողոքի ցույց: 2014-ին տարվա բառը «սելֆին» էր, 2015-ին` «փախստական», 2016-ին` «պոպուլիզմ»-ը:

Իսպաներենը 470 միլիոն մարդու համար մայրենի լեզու է հանդիսանում,այսինքն՝ երկրորդը աշխարհում չինարենից հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 11.27 կմ/ժ
19 C°
 
11°  21° 
16.10.2018
10°  20° 
17.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով