ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 146,92 դրամ ԱՐԾԱԹ - 229,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 099,62 դրամ

ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Իտալիան․ հատուկ ուշադրություն է դարձվելու Ղարաբաղյան հակամարտությանը

Trend

2018թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնում է Իտալիան, որը պատրաստվում է միջազգային կազմակերպության քաղաքականության առաջնահերթությունը դարձնել  առաջին հերթին իր համար կարևոր «միջերկրական» ուղղությունը, գրում է NEWS.am-ը։

Իտալիային ԵԱՀԿ ժամանակավոր նախագահությունը հանձնելու որոշումն արժանացել է 57 անդամների միաձայն հավանությանը դեռևս 2016 թվականի հուլիսին։  Այն ժամանակ Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենթիլոնին որպես իտալական նախագահության առաջնային խնդիրներ էր  նշել «ուկրաինական ճգնաժամի կարգավորումը» և  ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունները, միգրանտների և փախստականների ճգնաժամը և Միջերկրականի հարավային ափերի երկրների միջև համագործակցության ամրապնդումը»:

ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթությունները 2018 թվականին կլինեն «լիակատար քաղաքական աջակցությունը Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ Մինսկի համաձայնագրերին ու բանակցությունների նորմանդական ձևաչափին համապատասխան: Հատուկ ուշադրություն կդարձվի Եվրոպայում մյուս խնդրահարույց հարցերին` Աբխազիային և Հարավային Օսեթիային, Լեռնային Ղարաբաղին ու Մերձդնեստրին:

Իտալիայի ԱԳՆ-ն  իր աշխատանքն կիրականացնի ԵԱՀԿ անվտանգության երեք ոլորտներում՝ ռազմական քաղաքականություն, տնտեսություն և շրջակա միջավայրի պաշտպանություն, ինչպես նաև մարդու իրավունքի հարգում։

 Նույն «ակտիվ մոտեցումը» կցուցաբերվի նաև «նոր անդրազգային մարտահրավերների պարագայում՝ ահաբեկչություն, կիբեռանվտանգություն, մաքսանենգության դեմ պայքար՝ թմրանյութերից մինչև մշակութային արժեքներ»:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 8.05 կմ/ժ
17 C°
 
11°  19° 
22.10.2018
10°  20° 
23.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։