ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են իրենց ձմեռային արձակուրդներն անցկացնում համաշխարհային առաջնորդները

Travel Fashion

Համաշխարհային առաջնորդներն երբեմն նույնպես հանգստի կարիք ունեն: Ամանորյա տոների առթիվ Gazeta.ru-ն պարզել է՝ որտեղ և ինչպես են իրենց ձմեռային արձակուրդներն անցկացնում արևմուտքի առաջնորդները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծնունդը և Ամանորը նշում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր կեցավայրում: Իհարկե, այնտեղ ձյուն չկա, սակայն զվարճանալու մի շարք այլ հնարավորություններ կան:

Օրինակ, Թրամփը գոլֆի սիրահար է. արձակուրդի ընթացքում նա արդեն հասցրել է խաղալ այնպիսի պրոֆեսիոնալ խաղացողների հետ, ինչպիսիք են Ջասթին Թոմասը և Դենիել Բերգերը, և, իհարկե, իր ընկերների հետ:

Scott Heppell/AP

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շատ պահպանողական է ձմեռային արձակուրդի անցկացման վայրն ընտրելու հարցում. տարիներ շարունակ նա իր ամուսնու հետ անփոփոխ հանգստանում է շվեյցարական Ալպերում: Մերկելը նախընտրում է ակտիվ հանգիստը և սովորաբար դահուկներով է սահում: 

''Газета.Ru''

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը նույնպես Սուրբ Ծնունդն անցկացնելու անփոփոխ ավանդույթներ ունի: Ինչպես և անցած տարիներին՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպ Երկրորդի հետ տոների ընթացքում լքել են Բուքինգեմյան պալատը և մեկնել Սանդրինգեմ՝ Նորֆոլկ կոմսությունում գտնվող ամրոց: Այն պատկանում է հենց թագուհուն: 

Peter Nicholls/Reuters

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սուրբ Ծնունդն ու Ամանորը սկսել է տոնել՝ նեղացնելով ֆրանսիացի նախարարներին: Մակրոնը հրահանգել է նրանց ձմեռային արձակուրդի ժամանակ շատ չհեռանալ ծառայողական պարտականություններից, ինչպես նաև արգելել է Նախարարների կաբինետի անդամներին անջատել հեռախոսները տոների ընթացքում: Սուրբ Ծննդյան նախօրեին Ֆրանսիայի նախագահը նշել է նաև իր 40-ամյակը, որից հետո կնոջ հետ մեկնել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լե Տուկե քաղաք, որը հաճախ անվանում են «ծովափնյա Փարիզ»` տոնական օրերն այնտեղ անցկացնելու համար: 

Etienne Laurent/Pool/Reuters

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն այս տարի ձմեռային արձակուրդն անցկացնում է առանց ավելորդությունների, ինչի պատճառը, ենթադրաբար, անցած տարվա շքեղ հանգստի շուրջ ծագած սկանդալն է: Անցած տարի Տրյուդոն իր ընտանիքի հետ նշել է Սուրբ Ծնունդը Բահամներում գտնվող մասնավոր կղզում, որը նա վարձել է Ագա Հանա մահմեդական իսմաիլիթների հոգևոր առաջնորդից:

Այս տարի Տրյուդոն ձմեռային արձակուրդներն անցկացնելու համար իր ընտանիքի հետ մեկնել է իր պաշտոնական նստավայր, որը տեղակայված է Օտտավայի մոտակայքում՝ լեռնապատ վայրում:

 


Mark Blinch/Reuters



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: