ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներկա պայմաններում այցը հնարավոր չէ. Մակրոնը Իրան այցի մասին

Marie Claire

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կողմ է արտահայտվել Իրանի նկատմամբ միջազգային հանրության կողմից ճնշման ուժեղացմանը։ Այս մասին նա հայտարարել է Ելիսեյան պալատում նախագահական մամուլի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է NEWS.am-ը։

«Անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ, բայց չդադարեցնել բանակցությունները։ Ներկայումս ըստ էության, փորձ է արվում վերականգնել Իրանի նկատմամբ «չարի առանցքը»։ Լրիվ հասկանալի է այն արտահայտությունների էությունը, որոնք այդ առումով անում են ԱՄՆ-ը, Իսրայելը և Սաուդյան Արաբիան։ Նրանց որդեգրած քաղաքականությունը կարող է հանգեցնել Իրանի հետ պատերազմի»,-ասել է Մակրոնը՝ նկատի ունենալով այդ երկրների վերաբերմունքը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին։

«Մենք ըստ էության, այդ դեպքում կվերականգնենք ուրիշների կանխամտածված ռազմավարությունը։ Հետևաբար շատ կարևոր է, որ մենք, գործելով մեր սեփական դիրքորոշմամբ և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ապահովենք անհրաժեշտ հավասարակշռություն»,-ընդգծել է Մակրոնը։

«Պետք է տարածաշրջանային ռազմավարություն մշակել և իրականացնել, որը թույլ կտա կանխատեսել, թե ինչ ձևով է հնարավոր սահմանափակել Իրանի գործողություններն այդ գոտում»,-ասել է Մակրոնն ու հավելել. «Եթե դադարեցնենք բոլոր բանակցությունները, դա կարող է դաժան հակամարտության ռիսկ առաջացնել»։

Պատասխանելով լրագրողների հարցերին, Ֆրանսիայի նախագահը հաստատել է, որ չի հրաժարվել Իրան այցելելու իր ծրագրերից, թեև այս շաբաթ նախատեսված Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի Իրան այցը հետաձգվել է։ Միաժամանակ Մակրոնը նշել է, որ Թեհրան իր այցի նախնական պայմանը այդ երկրում իրավիճակի հանդարտվելն է և ազատությունները հարգելը։ «Այսօր այնտեղ առկա պայմաններում այցը հնարավոր չէ»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: