ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքմենստանում կանանց արգելել են ավտոմեքենա վարել

caar.ru

Թուրքմենստանում 2017 թվականի դեկտեմբերի կեսից իշխանությունները կանանց արգելել են ավտոմեքենա վարել: Ինչպես հայտնում է «Альтернативные новости Туркменистана» կայքը, դեկտեմբերին ավտոտեսուչներն ուղղակի նախազգուշացրել են կանանց այս արգելքի մասին, իսկ հունվարից վերցնում են ավտոմեքենա վարող կանանց վարորդական իրավունքները, իսկ փոխադրամիջոցը տեղափոխվում է տուգանային հրապարակ:

«Սկզբում ես որպես կատակ ընկալեցի այս տեղեկությունը, սակայն հետո անձամբ բախվեցի դրան», - ասել է մայրաքաղաք Աշխաբադի բնակչուհիներից մեկը:

Ճանապարհային տեսչությունում կայքի աղբյուրն ասել է, որ դեկտեմբերի 5-ին Թուրքմենստանի ներքին գործերի նախարար Իսգենդեր Մուլիկովը նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայտնել է, որ երկրում ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունենում կին վարորդների պատճառով կամ նրանց մասնակցությամբ, ինչից հետո նախագահը հրահանգել է նախարարին «շտկել իրավիճակը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: