ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Պետքարտուղարություն. Հայաստանն անվտանգ է ամերիկացիների ճանապարհորդությունների համար՝ ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի

pridevisa.ru

ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացրել է քաղաքացիներին ճանապարհորդությունների անվտանգության մասին իրազեկելու նոր համակարգը, որի շրջանակում բոլոր երկրները բաժանված են 4 կարգի:

Հայաստանը հայտնվել է երկրների առաջին կարգում՝ Normal Precautions, այսինքն՝ ճանապարհորդելիս անհրաժեշտ է հետևել զգուշության սովորական միջոցառումների:

Artsakhpress-ի փոխանցմամբ՝ այս կարգի վերաբերյալ գերատեսչության պարզաբանման մեջ նշված է. «Սա անվտանգության ռիսկի համար ամենացածր խորհրդատվական մակարդակն է: Ցանկացած միջազգային ճանապարհորդություն որոշակի ռիսկ է պարունակում: Մյուս երկրների պայմանները կարող են տարբերվել Միացյալ Նահանգների պայմաններից և ցանկացած պահի փոփոխվել»:

Վրաստանը նույնպես առաջին կարգում է: Իսկ ահա Ադրբեջանը մտել է  երկրորդ կարգի մեջ՝ Increased Caution, այսինքն՝ ողևորվելիս անհրաժեշտ է անվտանգության միջոցառումների հետևել: Նշվում է, որ սա կապված է երկրում ահաբեկչության սպառնալիքի հետ:

Ռուսաստանն ու Թուրքիան մտնում են երրորդ կարգի մեջ՝ Reconsider Travel, այսինքն՝ «Ուղևորվելուց առաջ մեկ ավելորդ անգամ ևս մտածեք»: Սա անվտանգության «լուրջ» սպառնալիք է նշանակում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա բացի ահաբեկչության սպառնալիքից, Պետքարտուղարությունը նշում է «կամայական ձերբակալությունների» վտանգը: «Գործող արտակարգ իրավիճակի համաձայն՝ անվտանգության ուժերը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություններին պատկանելու համար կասկածվողներին ձերբակալում են սուղ կամ գաղտնի ապացույցների և հիմնավորումների հիման վրա, որոնք քաղաքականապես մոտիվացված են թվում: ԱՄՆ քաղաքացիների համար նաև ուղևորությունների արգելք է կիրառվել, որը նրանց թույլ չի տվել Թուրքիայից հեռանալ: Ժողովներին, բողոքներին և ցույցերին մասնակցությունը, որոնց Թուրքիայի կառավարությունն ակնհայտորեն հավանություն չի տալիս, կարող են կալանավորման հանգեցնել: Թուրքիայի կառավարությունը ձերբակալել և արտաքսել է ԱՄՆ քաղաքացիների՝ նրանց փաստաբանին կամ ընտանիքի անդամներին հասանելիություն չտրամադրելով, իսկ ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին, որոնք նաև Թուրքիայի քաղաքացիություն ունեն, սովորաբար հյուպատոսական հասանելիություն չի տրամադրվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: