ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը երդմնակալության տարեդարձը տոնելու առթիվ խաղարկում է վիճակախաղի տոմսեր

news.rambler.ru

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի կազմակերպել է վիճակահանություն, որի մրցանակը կլինի երդմնակալության տարեդարձի ընթրիքին մասնակցությունը ԱՄՆ նախագահի հետ, հայտնում է NEWS.am-ը: 

«Միացեք ինձ ընկերներիս և ընտանիքիս հետ ընթրիքին ի պատիվ իմ պատմական երդմնակալության տարեդարձի»,-գրել է նա իր կողմնակիցներին ուղղված SMS-ուղերձում։  Թրամփի կայքում պարզաբանվում է, որ երկու «հրաշալի ամերիկացի» կստանան հրավեր Ֆլորիդա նահանգի  Պալմ Բիչում տեղի ունենալիք երեկույթին, որտեղ է գտնվում Թրամփի սեփական պալատ-առանձնատունը։ 

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նվիրաբերել գումար նախագահի քաղաքական գործունեությանը։ Նվազագույն նվիրաբերությունը  երեք դոլարն է։ ԱՄՆ քաղաքական գործիչներին նվիրաբերություն անել օրենքով  թույլատրվում է միայն ԱՄՆ քաղաքացիներին։

Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2017թ. հունվարի 20-ին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: