ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահն արժանացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակին

Вестник Кавказа

«Լրագրողների պաշտպանության միջազգային հանձնաժողովը» «մրցանակներ» է սահմանել լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրած երկրների ղեկավարներին:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Gercekgundem» լրատվամիջոցին, այդ  ղեկավարների  մեջ է ներառվել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ստացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակը:

Հանձնաժողովը հայտնել է, որ այս մրցանակի պատճառն այն է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքում կա մի կետ, որի համաձայն, եթե ինչ-որ մեկը վիրավորում է « թրքությունը, կամ այդ երկրի նախագահին », ապա այդ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի: Թուրքիայում այս մեղադրանքով 2016թ. 46 հազար քրեական գործ է բացվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: