ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 911,13 դրամ ԱՐԾԱԹ - 272,06 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 656,56 դրամ

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումն այս տարի առավելապես քաղաքական կշիռ կունենա

http://eastusanews.com

Հունվարի 23-26-ը Շվեյցարական Դավոսում կանցկացվի արդեն ավանական դարձած ամենամյա ֆորումը, որի ընթացքում 48-րդ անգամ քաղաքական և տնտեսական համաշխարհային էլիտայի ներկայացուցիչները կքննարկեն զարգացման գլոբալ հեռանկարները:

«Կոտրված աշխարհում միասնական ապագայի ստեղծում» խորագիրը կրող  հերթական ֆորումը, սպասվում է, որ կունենա առավելապես քաղաքական կշիռ: Մի կողմից դրա մասին հուշում է Ֆորումի պաշտոնական կայքում հրապարկված նպատակադրումները, որտեղ խոսվում է համաշխարհային քաղաքատնտեսական փոխակերպումների, սառը պատերազմների և դրանց հետևանքների մասին: Մյուս կողմից, որքան էլ դրվեն նպատակներ, ֆորումի բովանդակային ընթացքի համար պատասխանատու են մասնակիցները, որոնցից յուրաքանչյուրն իր բովանդակային օրակարգն է տանում: Այդ իմաստով այս տարվա ֆորումը տարբերվում է նախորդ 18 տարիների համաժողովներից, քանի որ հենց այդքան տարիների ընդմիջումից հետո է ԱՄՆ նախագահը մասնակցելու ֆորումին: Ընդ որում, հայտնի է, որ Թրամփը համաշխարհային մյուս առաջնորդներին պիտի իր քաղաքական դիրքորոշումները ներկայացնի: 

Ֆորումի հետ կապված,  մեզ համար կարևոր հանգամանք է Հայաստանի մասնակցությունը, որի մասին լուրերն արդեն հաստատվել են վարչապետի մամուլի քարտուղարի կողմից: Հաղորդվում է նաև, որ վարչապետը, հնարավոր է, ելույթ կունենա:

Հունվարի վերջին սպասվող ֆորումից գլոբալ սպասումներն առանձնապես բարձր գնահատելը չափազանցություն կլինի՝ հաշվի առնելով գլոբալ քաղաքական կոնյուկտուրայում առկա անհամաձայնությունների սուր անկյունները: Նույնը, սակայն, չի կարելի է ասել Հայաստանի պարագայում, քանի որ համատեղ քննարկումներից զատ, ֆորումը լայն կապերի և ներդրումային հնարավորությունների հարթակ է: Իսկ ՀՀ-ի կողմից «և՛,և՛»-ի քաղաքականության բարեհաջող իրացման դեպքում, մեր երկիրն ասելիքներ ունի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 6 կմ/ժ
11 C°
 
10°  23° 
16.10.2019
12°  24° 
17.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: