ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերն ու հրեաները շատ նման են իրար. հայտնի քիմիկոս Արտյոմ Օհանով

Jewish.ru

Հայերն ու հրեաները շատ նման են իրար: Այս մասին Jewish.ru-ին տված հարցազրույցում ասել է հայտնի քիմիկոս Սամվել Ավետիսյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Նա պատմել է, որ ինքն ու եղբայրը մեծացել են խորհրդային տարիների ավանդույթներով, առանց հոգևոր ու էթնիկ «շեղումների»։

«Այո, մայրս հրեա է, հայրս` հայ, այսինքն` հայերի համար ես հայ եմ, հրեաների համար` հրեա։ Հպարտ եմ, որ պատկանում եմ այս երկու ժողովուրդներին, բայց նաև հպարտ եմ, որ ռուսական մշակույթին եմ պատկանում։ Ծնվել եմ Դնեպրոպետրովսկում, մեծացել` Մոսկվայում»,- ասել է Օհանովը։

Նա նշել է, որ իր երեխաներին աստվածաշնչյան պատմություններ է պատում` առավել հաճախ դրանց մասին հիշելով կյանքի տարբեր իրավիճակներում։ Օհանովը խոստովանել է, որ տարիների ընթացքում հրեական արմատներն ավելի հաճախ են իրենց զգացնել տալիս։

Ռուսաստանի ամենահայտնի գիտնականներից մեկը շեշտել է, որ արմատների մասին մոռանալ չի կարելի և պետք է հիշել ու հարգել նախնիների մշակույթն ու պատմությունը։

Նա խոստովանել է, որ անգամ արտաքինով է նմանվում հրեայի։ Օհանովը խոսել է նաև հայ ժողովրդի հետ ունեցած կապի մասին։

«Վերջերս ինձ հանձնեցին «Համաձայնություն» հեղինակավոր մրցանակը, որը ժամանակին ստացել են կոմպոզիտոր Միշել Լեգրանը, ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը։ Ես ամենաերիտասարդ մրցանակակիրն եմ»,- նշել է նա։

Օհանովին տպավորել է, որ մրցանակաբաշխությանը ներկա է եղել հրեական ստեղծագործություններ նվագող մի երաժիշտ։ Քիմիկոսին թվացել է՝ երաժիշտը նույնիսկ «հրեական տեսք» ունի։ Բայց ավելի ուշ պարզվել է, որ նա հայ է, ազգանունը`Մովսեսյան։

«Այսինքն՝ «Մոիսեև»։ Այնպես որ հայ ու հրեա ժողովուրդները շատ նման են։ Իմ մտերիմ ընկեր Սամվել Ավետիսյանը սիրում է կատակել, որ հայը ծպտյալ հրեա է։ Դրա մեջ մի բան կա», - ասել է Օհանովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: