ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Ավստրիայում հարյուրավոր մահմեդականներ քրիստոնեություն են ընդունել

Fine Art America

2017թ.-ին Ավստրիայում բազմաթիվ մահմեդականներ են դավանափոխ եղել՝ քրիստոնեություն ընդունելով:

2017-ին մկրտված 750 չափահաս անձանց երեք քառորդը մահմեդական երկրներից են եղել: Այդ մասին հայտարարել է Վիեննայի արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Միայն Վիեննայում մկրտվել է 15 տարբեր ազգության 260 մարդ, հաղորդում է Panarmenian–ը` հղում կատարելով Deutsche Welle-ին:

Ֆրեդերիկե Դոստալը, որը պատասխանատու է չափահասների մկրտության համար, ճշմարիտ չի համարում այն պնդումները, թե փախստականները դավանափոխ են լինում ապաստան ստանալու շանսերն ավելացնելու համար:

«Քանի որ Ավստրիայի կաթոլիկ եկեղեցին չի ցանկանում ձևական քրիստոնյաներ ունենալ, մենք շատ խիստ ենք մոտենում թեկնածուների ընտրությանը և մկրտվելու թույլտվությանը»,-ասել է նա:

Առնվազն 1 տարի է տրվում մկրտությանը պատրաստվելու համար, այդ ընթացքում հարկավոր է կանոնավոր այցելել կրոնական պարապմունքները, ներկա լինել ժամերգություններին, հետևել քրիստոնյաների կյանքի նորմերին, մասնակցել բարեգործական միջոցառումներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 6.44 կմ/ժ
10 C°
 
11°  21° 
19.10.2018
11°  22° 
20.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով