ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտպանության նախարարը կոչ է անում միանալ դրամահավաքին և օգնել նորօրյա հերոս Ալբերտ Դալլաքյանին

Araratnews.am

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել միանալ դրամահավաքին` նորօրյա հերոսներից Ալբերտ Դալլաքյանին օգնելու նպատակով:

Վիգեն Սարգսյանն անձամբ ու նրա ընկերներից մի քանիսը որոշ գումար կհատկացնեն Ալբերտ Դալլաքյանի բուժման համար։ Սակայն դա անհրաժեշտ գումարի ընդամենը 10 տոկոսն է։ Այդ պատճառով նա կոչ է անում միանալ դրամահավաքին։

«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է»,- գրել է Պաշտպանության նախարարը:

Նախարարի խոսքով` ինքն է խորհուրդ տվել Ալբերտ Դալլաքյանի ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը:

«Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին», - գրել է Սարգսյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: