ՀՀ ռազմաօդային ուժեր
Չնայած Հայաստանը անկախ Հայկական ռազմական ուժեր հիմնելու աշխատանքները սկսել էր դեռևս վաղ 1989 թվականին, սակայն ռեսուրսների, համապատասխան վերապատրաստված անձնակազմի և օգտակար ենթակառուցվածքի բացակայության պատճառով ռազմաօդային ուժերի ստեղծումը կառավարություն հետաձգեց մինչ 1992 թվականի օգոստոսը և գործողությունները սկսեց հոկտեմբերին:
Համաձայն Եվրոպայում սովորական զինվորական ուժերի մասին պայմանագրի 1992 թվականի դեկտեմբերի հռչակագրի՝ Հայաստանը նախկին ԽՍՀ-ից ժառանգել է միայն երեք գործող ռազմական ինքնաթիռներ և 13 ռազմական ուղղաթիռ՝ Հակաօդային պաշտպանություն զորատեսակի մասնաբաժնից: 1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի վարչությունը: 1992թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացել և դարձել է առանձին կառույց: Հետագա տարիներին` բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվեցին ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր:
Ըստ Լոնդոնի «Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատության» (IISS The Military Balance - International Institute for Strategic Studies) ամենամյա տեղեկագրքի տվյալների՝ 2016 թվականի դրությամբ Հայաստանի Ռազմաօդային ուժերը իրենց տրամադրության ներքո ունեցել են հետևյալ սպառազինությունն ու տեխնիկան.
Սու-25 և Սու-25ՈՒԲԿ 13 գրոհիչ, 2 ուսումնա-մարտական ինքնաթիռ, 4 Aero L-39C Albatros ուսումնամարտական ինքնաթիռ, 10 ուսումնական Յակ-52 ինքնաթիռ, ռազմափոխադրական 2 Իլ-76Մ ինքնաթիռ, 1 վարչակառավարման Airbus A319CJ ինքնաթիռ, Մի-24Պ, Մի-24Կ, Մի-24Ռ 11 հարվածային ուղղաթիռ, 10 Մի-8ՄՏ, 7 Մի-2 բազմանպատակ ուղղաթիռներ, 2 Մի-9 օդային հրամանատարական կետ, 5 գումարտակ Ս-300 հեռահար գործողության, Զենիթա-հրթիռային համալիր և ԶՀՀ Բուկ-Մ2:
Ըստ արտասահմանյան մամուլում առկա տեղեկությունների՝ Հայաստանն ունի ռազմաօդային ուժերի երկու հատուկ մասնագիտացված բազա՝ Գյումրիում (Շիրակ օդանավակայանում) և Երևանում (Էրեբունի օդանավակայան):
Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 1,03 կմ/ժ