ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանը 2,5 մլրդ դոլարի համաձայնագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ

Звезда

Նուրսուլթան Նազարբաևի Վաշինգտոն այցի շրջանակում Ղազախստանը ընդհանուր 2,5 մլրդ դոլարի ամերիկյան արտադրանք և ծառայություններ է գնել: Այս մասին երեքշաբթի հայտնել է  Պետքարտուղարության մամուլի ծառայությունը, փոխանցում է NEWS.am-ը:

«Այցի ընթացքում ստորագրվել են մեծ թվով պայմանագրեր և փաստաթղթեր, այդ թվում՝ Boeing Company-ի, GE Transportation-ի, GE Digital-ի, Chevron-ի, Air Astana-ի, KazTemirZholy-ի, SCAT Airlines-ի և ազգային բարեկեցության «Սամրուկ-Կազինա» հիմնադրամի միջև նոր համաձայնագրեր 2,5 մլրդ դոլարից ավելի ամերիկյան արտադրանք և ծառայություններ ձեռք բերելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն ու Ղազախստանը շարունակում են համագործակցել Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում: 2016 թվականին երկկողմանի առևտրի ծավալը հասել է 1,9 մլրդ դոլարի, Վաշինգթոնն ու Աստանան մտադիր են այս ոլորտում հարաբերությունները զարգացնել:

Նուրսուլթան Նազարբաևի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Ղազախստանի նախագահի այցի ընթացքում ստորագրվել է ավելի քան 20 համաձայնագիր ներդրումային և առևտրատնտեսական համագործակցության մասին:

Մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ այցի շրջանակում կնքվել է 3 միջկառավարական համաձայնագիր՝ պետական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման դիմաց չվճարելու մասին, Ղազախստանի տարածքով երկաթուղային կոմերցիոն տարանցման ապահովման մասին համաձայնագրի արձանագրություն, միջազգային հարկային կարգապահության կատարելագործման մասին համաձայնագիր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: