ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում կորած ռուս դիվանագետը մեծ աղմուկ է առաջացրել երկրում

Թուրքիայում ՌԴ դեսպանության դիվանագետներից մեկի կորելու հետ կապված Անկարայի ոստիկանությունը ահազանգ է ստացել հունվարի 16–ի երեկոյան։

Անկարայի ՌԴ դեսպանության աշխատակիցներից Ալեքս Անելկովի հարազատները ժամեր շարունակ լուր չունենալով նրանից, ահազանգել են ոստիկանություն։

Ռուս դեսպանի անհետանալու հաղորդագրությունը մեծ իրարանցում է  առաջացրել Անկարայի ոստիկանությունում։ Ոտքի են հանվել մեծ թվով որոնողական խմբեր եւ հարցաքննության են ենթարկել դիվանագետի հետ վերջին անգամ հեռախոսով խոսացած անձանց։

Որոնումները սկսելուց վեց ժամ հետո ոստիկանները որսացել են դեսպանի հեռախոսի ազդանշանն ու անմիջապես մեկնել դեպքի վայր։ Պարզվել է, որ ռուս դիվանագետը մեքենայով խրվել է ցեխերի մեջ, ժամեր շարունակ չի կարողացել այն հանել, իսկ հեռախոսն էլ լիցքավորում չունենալու պատճառով անջատվել է։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: