ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արծրուն Հովհաննիսյան. ռազմակրթական ոլորտի հետ կապված լուրջ աշխատանքներ ենք նախատեսում իրականացնել (բացառիկ)

Հայկական բանակի ստեղծման 26-րդ տարեդարձի կապակցության «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

 


- Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս կգնահատեք 2017թ.-ը բանակաշինության, բանակի պաշտպանունակության ամպրապնդման տեսանկյունից: Որո՞նք են եղել հիմնական առաջնահերթությունները:

- 2017թ.-ին բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել ինչպես բուն զորքերի մարտունակության բարձրացման, այնպես էլ առաջնագծի ամրապնդման տեսանկյունից: Այսօր ունենք շատ ավելի ամուր սահմաններ, քան նախորդ տարիներին էր, և սա նկատում են անգամ ոչ մասնագետները: Բանակաշինությունը մշտական գործընթաց է, և այս տարի առաջընթացն ակնհայտ է:

Բացի նրանից, որ մեր առաջնագիծը տեխնիկապես բավականին լավ վերազինվել է, բավականին լուրջ աշխատանք է կատարվել նաև ռազմավարական ծրագրերի հետ կապված՝ ոչ կարճաժամկետ, բայց ավելի խորքային արդյունք ապահովող:

Ընդհանուր առմամբ մեծ աշխատանքներ են իրականացվել կադրային քաղաքականության,  «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի (դրանք այսօր ակտիվ քննարկման, ընդունման փուլում են) ամրապնդման տեսանկյունից,  ինչպես նաև ռազմակրթական հաստատությունների բարելավման ուղղությամբ, որոնք 5-10 տարի հետո շատ մեծ ազդեցություն կունենան ընդհանուր Զինված Ուժերի մարտունակության վրա: Այդ ռազմակրթական հաստատությունների թվին են պատկանում Մոնթե Մելքոնյան վարժարանը, որը բացառիկ արդյունքներ ունի այսօր, ինչպես նաև հիմքեր են դրվել միասնական ռազմական բուհի ստեղծման համար: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների միավորման համար կնքվել է համապատասխան հուշագիր, որպեսզի մեծ ներդրումներ կատարվեն և իրականացվեն փոփոխություններ՝ ունենալու հզոր, առաջադեմ և արդիական ռազմական համալսարան:

Այսպիսով, 2017թ-ին մեծ աշխատանքներ են իրականացվել և, իմ կարծիքով, այն բավականին հաջող և ձեռքբերումներով լի տարի էր:

- 2017թ-ի վերջին ընդունվեց «Պաշտպանության մասին» օրենքը: 2018թ.-ին տեսանելի կլինե՞ն արդյոք այս օրենքով նախատեսվող փոփոխությունների դրական արդյունքները:

- Իհարկե, միևնույն ժամանակ կան բաներ, որոնցից պետք չէ շատ արագ արդյունքներ ակնկալել: «Ես եմ» ծրագրով մենք արդեն 150 դիմորդ ունենք, և պիլոտային տարբերակի համպար ես դա արդեն աննախադեպ ցուցանիշ եմ համարում: Բայց կարող եմ ասել, որ այս առումով մենք էլի ունենք սպասելիք, որովհետև, օրինակ, «Ես եմ» ծրագրի ազդեցությունը ռեալ մենք կզգանք 2018-19թթ.-ին: «Պատիվ ունեմ» ծրագրինը, բնականաբար, ավելի ուշ, որովհետև այնտեղ մի քիչ ավելի երկար գործընթացներ պետք կլինեն:

- Որո՞նք են լինելու ՀՀ ՊՆ 2018թ.-ի աշխատանքային առանջնահերթությունները:

- Գիտեք, որ մշակել ենք բանակի զարգացման, արդիականացման 7-ամյա ծրագիր, և այդ ծրագրի համաձայն՝ ամեն տարի, այդ թվում՝ արդեն 2018թ.-ի համար մենք ունենք հստակ ֆիքսված քայլեր: 2018թ-ին պետք է ընդունվեն ենթաօրենսդրական ակտեր և դրանից բխող աշխատանքներ կիրականացվեն: Մենք ռազմակրթական ոլորտի հետ կապված դեռ լուրջ աշխատանքներ ենք նախատեսում իրականացնել՝ ինչպես դպրոցական կրթության մեջ ռազմական բաղադրիչի հետ կապված, այնպես էլ ռազմական ակադեմիաների բարեփոխումների առումով: Այս ամենին զուգահեռ չմոռանանաք նաև մեր սպառազինման տեմպերը: Մենք տարեցտարի զինվում ենք, նոր զենք-զինամթերք ենք զեռք բերում, մեր մարտունակությունն աճում է բոլոր առումներով:  

-Պարո՛ն Հովհաննիսյան, ո՞րն է Ձեր բարեմաղթանքը բանակի օրվա առթիվ:

- Նախ շնորհավորում եմ բոլորիս: Սա համազգային տոն է, համազգային լայն իմաստով՝ հայրենիքում և հայրենիքից դուրս ապրող հայերի համար: Սա շատ կարևոր է, որովհետև հայ զինվորը, հայկական բանակը այս կամ այն կերպ պաշտպանում է ողջ հայության անվտանգությունը: Սա հպարտության առարկա է: Մենք շատ երկար տարիներ երազել ենք բանակ ունենալ, մենք այն այսօր ունենք: Մենք ունենք մարտունակ բանակ, որը գնալով ավելի մարտունակ է դառնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: