ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրալական ABC-ն պատմել է Ավստրալիա արտագաղթած սիրիահայ արծաթագործի մասին

NEWS.am

Ավստրալական ABC-ն պատմել է հայ ոսկերիչի մասին, ով Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով Ավստրալիա է արտագաղթել, փոխանցում է NEWS.am-ը:

Բայրամյանը արծաթագործությամբ էր զբաղվում Սիրիայի Հալեպ քաղաքում: Ընտանիքում այս արհեստով զբաղվել են բոլորը՝ դեռ մեծ պապից սկսած: 14 տարեկանից Բայրամյանը աշխատել է իր հորեղբոր արհեստանոցում: 2002 թ. Հալեպում իր սեփական խանութն էր բացել, որը, սակայն, ոչնչացվել էր պատերազմի ժամանակ: Ավոյի ընտանիքը Բեյրութ էր տեղափոխվել, այնտեղից՝ Ավստրալիա:
Ավստրալիայում Ավետիքին հաջողվել է գտնել իր երազանքի աշխատանքը: Այժմ Ավոն աշխատում է Ավստրալիայում արծաթե իրերի արտադրության վերջին ավանդական արհեստանոցում: W.J. Sanders արհեստանոցի սեփականատերը Դենիս Դե Մուտը գնահատել է Ավոյի արհեստն ու նրան աշխատանքի ընդունել: «Ավոյի աշխատանքներն ուղղակի հիանալի են: Նա նոր հմտություններ է ներմուծում: Շատ կարևոր է, որ բիզնեսը զարգանա և Ավոյի նման մարդիկ սովորեցնեն երիտասարդներին», - նշել է արհեստանոցի սեփականատերը:
Արհեստանոցի պատվերներից մեկը Ավստրալիայի թենիսի հաջորդ բաց առաջնության գավաթն է:
«Չեք պատկերացնի, թե որքան դժվար էր թողնել մեր ողջ կյանքն ու գալ այստեղ աշխատանք փնտրելու: Բայց եթե մարդը սիրում է իր աշխատանքը, ապա ջանասիրաբար աշխատում և հաջողության է հասնում»,- նշել է Բայրամյանը:
Նրա հինգ տարեկան դուստրը՝ Լուրդը, արդեն սկսել է հետաքրքրություն ցուցաբերել ընտանեկան գործի նկատմամբ: «Ես տեսնում եմ, որ նա դիզայնի տաղանդ ունի: Սա առաջին բանն է, որ անհրաժեշտ է այս գործում»,- նշել է Ավետիք Բայրամյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: