ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Միլանում առաջին անգամ կհնչեն 1915-ին սպանված հայ գրողների ձայները

Միլանի Մշակույթի կենտրոնում կներկայացնեն 1915-ին բռնաճնշումների ենթարկված արևմտահայ գրականության ժողովածու։

2017թ-ին հրատարակված գրքում առաջին անգամ Իտալիայում հավաքվել են գրողների և բանաստեղծների ձայները, որոնք 1915 թ.-ին սպանվել են երիտթուրքերի կառավարության կողմից։

«Բայց նույնիսկ սև խորխորատը չի կլանի այն ամենը, ինչը մի ժամանակ ապրել է։ Իսկ հիմա այդ անջատ ձայները հավաքվել են միասին», - գրում է գրաքննադատ Մարկո Ռեսպինտին Libero հրատարակության էջերում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Գրքի խմբագրական աշխատանքը կատարել է իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, որը հայտնի է Հայաստանում «Արտույտների ագարակը» գրքով։

Իտալիայում առաջին անգամ են ծանոթանում այդ բանաստեղծներից շատերի հետ։ Բայց կան նաև բացառություններ` Դանիել Վարուժանը, որի բանաստեղծություններն Իտալիայում գիտեն և գնահատում են։

Նրա հետ միասին իտալացի ընթերցողները կլսեն Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Կարապետ Տեր-Սահակյանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի և ուրիշների ձայները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 28.97 կմ/ժ
23 C°
 
20°  28° 
19.08.2018
17°  27° 
20.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: