ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Gibraltar Masters Open. Արոնյանը հաղթեց հնդիկ մրցակցին

sport.news.am

 Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը (2797) Ջիբրալթարում ընթացող Gibraltar Masters մրցաշարի երկրորդ տուրում սպիտակներով մրցել է հնդիկ Շարմա Հեմանտի (2348) հետ և առավելության է հասել 28 քայլում, հաղորդում է sport.news.am-ը:

 Հիշեցնենք, որ այս մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Արոնյանն առաջին տուրում սևերով անսպասելի ոչ ոքի էր խաղացել կանանց գրոսմայստեր, հունգարացի Անիտա Գարայի (2350) հետ: Պարտիան ավարտվել էր 42-րդ քայլում:

Շվեյցարական մրցակարգով (10 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են 50 երկրների 274 շախմատիստներ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդ մրցանակակիրը՝ 20 հազար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 15 հազար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: