ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ում բոլոր տեսանկյուններից Հայաստանը ցույց տվեց, որ հաջողել է. Արփինե Հովհաննիսյան (բացառիկ)

 «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:


- Տիկի՛ն Հովհաննիսյան, երեկ՝ հունվարի 24-ին, ընտրվեցիք ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք: Ի՞նչ հնարավորություններ կարող է ստեղծել Ձեր պաշտոնավարումը մեր պատվիրակության, Հայաստանի համար և ընդհանրապես կառույցում հայկական շահերը ներկայացնելու տեսանկյունից:

- Ինչ վերաբերում է իմ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ ընտրվելուն, նախ շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ես առհասարակ կարծում եմ, որ Խորհրդարանական Վեհաժողովի որևէ կառույցում Հայաստանի պատվիրակի արձանագրած ցանկացած հաջողություն Հայաստանի շահերի վրա կարող է անուղղակիորեն դրական ազդեցություն ունենալ: Բնականաբար, սա նշանակում է, որ գնահատանք կա, և սա իր ազդեցությունը չի կարող չունենալ տարբեր պատվիրակների հետ շփումներում և հետագայում նաև Հայաստանի շահերի տեսանկյունից:

- Երեկ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին ՀՀ նախագահը հանդես եկավ ելույթով, որին հաջորդեց հարցուպատասխան: Ինչպիսի՞ն են ԵԽԽՎ խորհրդարանականների արձագանքները նախագահի կողմից արված տարբեր շեշտադրումների հետ կապված:

- Հանրապետության նախագահի ելույթի և հարցուպատասխանի վերաբերյալ խորհրդարանականների կողմից արձագանքները շատ դրական են, որովհետև սկզբունքորեն դրանք ցույց տվեցին Հայաստանի քաղաքական առաջնահերթությունները, Հայաստանի օրակարգում առկա բոլոր կարևոր խնդիրները, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հանրապետության նախագահի դիրքորոշումը, հենց նաև իր՝ որպես դրան անմիջական մասնակից անձի տեսանկյունից:

Բոլոր տեսանկյուններից, ըստ էության, Հայաստանը ցույց տվեց, որ հաջողել է: Խոսքը վերաբերում է թե՛ արտաքին քաղաքական օրակարգի դիվերսիֆիկացիայի հաջողված փորձին, մասնավորապես՝ Եվրոպական Միություն և Եվրասիական Տնտեսական Միություն քաղաքական այս դուալիզմում զուգահեռ իրողությունների առկայությանը, թե’ կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին, հայ-թուրական արձանագրություններին և այլն:

- Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները և մեր պատվիրակության գործունեությունը:

- Բազմաթիվ հարցեր են քննարկվում, բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում տարբեր պատվիրակներ կողմից ամենատարբեր հարցերի հետ կապված: 

Մեր պատվիրակության աշխատանքը գնահատում եմ ընդհանուր առմամբ նորմալ և ուզում եմ շնորհակալությունս հայտնել գործընկերներիս արդյունավետ աշխատանքի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: