ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2017թ.-ը ամփոփվել է դրական մակրոտնտեսական ցուցանիշներով

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ամփոփել է 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները:

Պետք է նշել, որ դրանք բավական խոստումնալից են, քանի որ գրեթե բոլոր ոլորտներում գրանցվել է աճ, ընդ որում, որոշ ոլորտներում աճի նման տեմպեր չեն եղել մի քանի տարիների կտրվածքով:

Այսպես, նախարարության տվյալների համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճ է գրանցել 7.7 %-ով, ինչն ամենաբարձրն է՝ սկսած 2011թ.-ից: Պետք է նշել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն ըստ էության երկրի տնտեսական վիճակի մասին ամփոփ գնահատական է, պայմանավորվել է ողջ տարվա ընթացքում մի քանի ոլորտներում գրանցված անընդմեջ աճով:

Մասնավորապես դրանց թվում են արդյունաբերությունը, ծառայությունների, ներքին ու արտաքին առևտրի ոլորտները:  Արդյունաբերությունը, նախարարության տվյալների համաձայն, նախորդ տարի աճել է 12,6%-ով: Պետք է նշել, որ դա 2016-ի համեմատ գրեթե կրկնակի ավել է (2016-ին այն կազմել է 6,9%), ինչը խոսում է իրավիճակի կտրուկ բարելավման մասին:  Նախորդ ժամանակաշրջանի համեմատ կրկնակի աճ է գրանցվել նաև ծառայությունների ոլորտում՝ 2017-ին կազմելով 14.4% (2016-ին ցուցանիշը կազմել է 7,2%):

Տրված պատկերի հետ պատճառահետևանքային կապի մեջ է ներքին առևտրաշրջանառությունը: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 14% այն դեպքում, երբ 2016-ին ներքին առևտրաշրջանառության աճը կազմել է ընդամենը 1,1%:  Հարկ է ընդգծել, որ ներքին առևտրաշրջանառության աճը փաստում է տնտեսությունում համախառն աշխուժության մասին:

Մակրոտնտեսական ցուցանիշների թվում աճ է գրանցվել նաև ծառայությունների ոլորտում ինչն ուղղակի կապ ունի բնակչության բարեկեցության մակարդակի հետ:

Բավական խոստումնալից է արտաքին առևտրաշրջանառությունում արտահանման աճը՝ 25,2%: Սույն ցուցանիշի դրական միտումը պահպանելու հնարավորություններն այս տարի ավելի շատ են՝ ի դեմս Իրանի հետ ԱՏԳ-ների գործարկման, ԵԱՏՄ շուկայի կարողությունների ավելի լայն կիրառման և ՀՀ-ԵՄ նոր համաձայանագրի իմպլեմենտացիայի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: