ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախյան գինին՝ Մադրիդի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

http://artsakhpress.am

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած «ՖԻՏՈՒՐ-2018» միջազգային զբոսաշրջային 38-րդ ցուցահանդեսին ներկայացվել են Արցախի զբոսաշրջային հնարավորությունները: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը՝ հղվելով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը:

Գերատեսչության պատվիրակությունն Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքը ներկայացրել է Հայաստանի հետ միասնական տաղավարում: Ցուցահանդեսի ընթացքում մեծ թվով այցելուների մասնակցությամբ կազմակերպվել է նաև արցախյան գինու համտես, որի ընթացքում Արցախի պատվիրակության կողմից ներկայացվել են արցախյան գինեգործության ավանդույթները:

Նշենք, որ «ՖԻՏՈՒՐ-2018»-ը Եվրոպայում կազմակերպվող նմանատիպ ցուցահանդեսներից խոշորագույնների շարքում է: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 10 հազար ընկերություն 165 երկրներից, իսկ այցելուների թիվը կազմել է մոտ 140 հազար, ինչը ռեկորդային է նախորդ տարիների համեմատ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: