ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որոշվեցին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Երևանում հունվարի 28-ին կայացավ հունահռոմեական ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունը։ Մասնակցեցին շուրջ 85 ըմբիշներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում ազգային հավաքականի հիմնական անդամները: Բացառություն էր օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։

Առաջնությունն անցկացվեց նոր կանոնակարգով, 10 քաշային կարգերում։ Հայաստանի չեմպիոններ և մրցանակակիրներ դարձան.

55 կգ 1․ Նորայր Հախոյան, 2․ Աշոտ Մխիթարյան 3․ Խոսրով Ադամյան 3․ Սամվել Հակոբյան

60 կգ 1․ Արմեն Մելիքյան 2․ Գևորգ Ղարիբյան 3․ Արարատ Մանուչարյան 3․ Գևորգ Մելիքյան

63 կգ 1․ Սլավիկ Գալստյան 2․ Հրաչյա Պողոսյան 3․ Արթուր Գալստյան 3․ Խորեն Երիցյան

67 կգ 1․ Կարեն Ասլանյան 2․ Ասլան Պողոյան 3․ Արսեն Կալաչյան 3․ Ավետիք Գրիգորյան

72 կգ 1․ Արման Բաղդասարյան 2․ Հրանտ Կալաչյան 3․ Գևորգ Դոխալյան 3․ Արտավազդ Վարդանյան

77 կգ 1․ Կարապետ Չալյան 2․ Արսեն Ջուլֆալակյան 3․ Գևորգ Թադևոսյան 3․ Սերյոժա Բերնեդյան

82 կգ 1․ Էդուարդ Սարգսյան 2․ Սարգիս Քոչարյան 3․ Էրիկ Էլոյան

87 կգ 1․ Մաքսիմ Մանուկյան 2․ Արթուր Շահինյան 3․ Շալիկո Սողոմոնյան 3․ Գեղամ Թորգոմյան

97 կգ 1․ Վաղինակ Մինասյան 2․ Կարեն Աբգարյան 3․ Նարեկ Դարբինյան

130 կգ 1․ Էդգար Խաչատրյան 2․ Հակոբ Թադևոսյան 3․ Մոսկով Մղդեսյան 3․ Գուրգեն Սահակյան

Առաջնությանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականի կազմը, որը կսկսի պատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: