ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մխիթարյան. Շատ կարևոր է, որ մարզիչը հարգի քեզ

Հենրիխ Մխիթարյանը պատմել է լոնդոնյան  «Արսենալ» ակումբ տեղափոխվելու պատճառների մասին: «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված 29-ամյա կիսապաշտպանի խոսքով՝ դրանում նպաստել է «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Այս մասին փոխանցում է News.am–ը` հղում կատարելով Goal.com-ին:

«Շատ կարևոր է, որ մարզիչը հարգի քեզ: Ես գիտեմ, որ Վենգերը պահանջկոտ է և սիրում է կատարելագործել իր ֆուտբոլիստներին: Վենգերն «Արսենալ» տեղափոխությանս պատճառներից մեկն է: Բոլորը գիտեն, որ նա հրաշալի մարզիչ է: Ես վաղուց եմ ճանաչում նրան, և նման որոշում կայացնելը բարդ չէր: «Արսենալում» խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է»,- Մխիթարյանի խոսքը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ և ստացել 7 համարի մարզաշապիկը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: