ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռումինայում պահանջում են չեղարկել Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը՝ Մոլդովան վերադարձնելու համար

Центр стратегических оценок и прогнозов

Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուն խորհրդարանի հաստատմանը կհանձնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը չեղյալ հայտարարելու նախաձեռնությունը, որը, ըստ նրա, հանգեցրել է Մոլդովայի՝ Խորհրդային Միության կազմում ընդգրկվելուն:

«Ես դատապարտում եմ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն ու մտադիր եմ այն հաջորդ շաբաթ ներկայացնել Ռումինիայի խորհրդարանին, որպեսզի այն իր հետևանքների հետ միասին չեղյալ հայտարարենք: Մենք պետք է դա անենք», - ասել է Բասեսկուն ռումինական հեռուստատեսությանը: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությաունը:

Ռումինացի քաղաքական գործչի խոսքով՝ այդ պակտի պատճառով մի քանի պետություններ Խորհրդային Միության կազմում են հայտնվել: «Բալթյան երեք պետություններ անջատվեցին Խորհրդային Միությունից և դարձան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անկախ անդամներ, Լեհաստանը ևս ինտեգրվել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, իսկ Ռումինիան կորցրել է Բեսարաբիան, և այդպես էլ ամեն ինչ մնացել է», - ասել է Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուն:

Անցյալ տարի Ռումինիայի քաղաքական գործիչն ընտրվել է Մոլդովայի «Ազգային միաբանության» կուսակցության պատվավոր նախագահ, որը ստեղծվել է Քիշնևում, որպեսզի խթանի յունիոնիստների գաղափարները (Մոլդովայի և Ռումինիայի միացման կողմնակիցները):

«Մենք մտանք Եվրամիություն, և հեռանկար ունենք, այնպես որ մեր նպատակը պետք է լինի երկու երկրների վերամիավորումը: Ես չեմ խոսում Ուկրաինայի տարածքի մասին, խոսքը միայն Ռումինիայի սահմանների վերականգնման մասին է Դնեստրում», - հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն՝ բացատրելով, որ այսպիսով Բուխարեստը չի հավակնում Մերձդնեստրին:

Նման հայտարարությունների համար Բասեսկուին դատապարտել է Մոլդովայի ներկայիս նախագահ Իգոր Դոդոնը, ով զրկել է նրան մոլդովական քաղաքացիությունից, և պահանջել, որ կառավարությունը արգելի նրա մուտքը երկիր:

Նշենք, որ այս տարի «յունիոնիստները» ծրագրել են մի շարք միջոցառումներ, որոնցով նրանք ցանկանում են նշել 1918 թվականի իրադարձությունների հարյուրամյակը, երբ Ռումինիան զորք է ուղարկել ժամանակակից Մոլդովայի տարածք:

1940 թ. հունիսին, սակայն, Ռումինիան վերջնագիր ստանալուց հետո վերադարձրել է այդ տարածքը ԽՍՀՄ-ին: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կարծում են, որ ժամանակակից Մոլդովայի տարածքը  ապօրինաբար անցել է Խորհրդային Միությանը՝ 1939թ. Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի ստորագրումից հետո, այդ իսկ պատճառով դեռևս չեն վավերացրել Մոլդովայի հետ հիմնարար քաղաքական պայմանագիրը: Ներկայումս Բեսարաբիայի պատմական հողերը կազմում են Մոլդովայի մի մասը, ինչպես նաև Ուկրաինայի Օդեսայի և Չերնովիցի շրջանների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: