Վիկ Դարչինյան. Կմենամարտեմ միայն չեմպիոնական գոտու համար
Այս օրերին Երևանում է պրոֆեսիանալ հայ բռնցքամարտիկ, մի քանի վարկածով աշխարհի տիտղոսակիր և աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Բռնցքամարտիկին հայրենիք բերել է կարոտը:
Վերջին շրջանում պրոֆեսիանալ ռինգում Վիկ Դարչինյան անունը գրեթե բացակայում է: Բռնցքամարտիկը մարզիկի կարիերան ավարտելու եզրին է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Դարչինյանը պատմեց, թե ինչն էր նրան ստիպել երկար դադարից հետո նորից ռինգ մտնել, ինչով է զբաղվում այս պահին և ինչ նպատակներ ունի կարիերան ավարտելուց հետո.
«2017 թվականի սկզբին արդեն ավարտել էի կարիերաս, չնայած այդ մասին չէի հայտարարել: Բայց, Ռուսաստանից առաջարկ ստացա մենամարտել Եվգենի Գրադովիչի հետ, որն աշխարհի չեմպիոնի գոտի ունի:
Նրանց ասացի, որ ավարտել եմ կարիերաս, բայց եթե 20 օր ժամանակ տան՝ վերջնական կպատասխանեմ: Այդ ընթացքում մարզավիճակ ձեռք բերելու համար մի մենամարտ անցկացրի թայլանդցի բռնցքամարտիկի հետ: Նրան շատ արագ հաղթեցի նոկաուտով: Չէի ասի վատ բռնցքամարտիկ էր, ուներ ե´ւ հաղթանակներ, ե´ւ պարտություններ: Զգացի, որ պատրաստ եմ: Զանգեցի և ասացի, որ կմենամարտեմ Գրադովիչի հետ, կարող ենք օր նշանակել: Նախնական պայմանավորվեցինք մենամարտել սեպտեմբերի սկզբին:
Նրանք խնդրեցին մենամարտիս տեսագրությունն ուղարկել, որ սկսեն պայմանագիրը պատրաստել: Այն նայելուց հետո հետ կանգնեցին: Նրանք մտածում էին, որ տարիքով եմ, չեմ կարող պայքարել: Բայց տեսագրությունից հետո հասկացան, որ ես միայն հաղթանակի համար եմ մենամարտելու: Կարծում եմ՝ վախեցան գոտին կորցնել: Գրադովիչը նույնպես տարիքով է, այդ դեպքից հետո նա ավարտեց կարիերան:
Վաղուց էի ցանկանում նրա հետ մենամարտել, և գոտու համար պայքարը ինձ ստիպեց կրկին ռինգ մտնել: Երկար ժամանակ Գրադովիչը հրաժարվում էր ինձ հետ մենամարտել: Դրա համար երբ առաջարկ ստացա սկսեցի մտածել այդ ուղղությամբ: Այս պահին էլ, եթե նա ցանկանա՝ ես կհամաձայնեմ:
Պատրաստ եմ մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար: Մինչև այս տարվա կեսը կսպասեմ, եթե լավ առաջարկ չեղավ՝ բռնցքամարտիկի կարիերաս կավարտեմ»,- ասաց Վիկ Դարչինյանը:
Մարզիկի կարիերայի ավարտից հետո թե ինչով կզբաղվի՝ Դարչինյանը դեռ չի որոշել: Ասում է առաջարկներ շատ կան, պետք է մտածել:
«Ցանկանում եմ օգնել բռնցքամարտիկներին: Այս պահին Ավստրալիայում մարզում եմ երկու հայ բռնցքամարտիկի, որոնք Չեխիայից են: Ուզում եմ ակումբ հիմնել ԱՄՆ-ում»,- նշեց մարզիկը:
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Խորվաթիայի ընտրանուն Մեր ընտրանին պարտվեցմրցակցին 0։1 հաշվով։
- Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի ընտրանու հետ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
- Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Թուրքիա Հավաքականը կհանգրվանի Radisson Individuals հյուրանոցում:
- Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն Պարաբազկամարտի Աշխարհի առաջնության 80 կգ. քաշային կարգում ձախ ձեռքով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Սարգիս Ստեփանյանը:...
- Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 1,03 կմ/ժ