ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում

Wikipedia

Ապրիլի 15-19-ը Երևանում կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը պատմել է առաջնության նախապատրաստական ընթացքի մասին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

«Եվրոպայի առաջնության կազմակերպումը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի  առաջնային խնդիրներից է:  Մեր ամբողջ ուժը և ուշադրությունը դրան է ուղղված:  Կազմակերպչական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվանից, երբ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Պետությունն անհրաժեշտ գումարը հատկացրեց, ներգրավեցինք նաև հովանավորների: Անհրաժեշտ է տեղավորվել ժամկետների մեջ:

Մեր առաջատարները պետք է լավ պատրաստվեն մրցաշարին: Ուզում ենք, որ խոցասուսերակիր Էմմա Պողոսովան  հանդես գա մինչև 23 տարեկանների Եվրոպայի գավաթի  երկու փուլերում: Բացի Էմմայից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր):

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանի պետական համալսարանի սպորտային համալիրում: Չենք կարող առաջնությունը մեկ դահլիճում անցկացնել, իսկ այնտեղ երեք լավ մարզադալիճ կա, որոնք նորոգված են և համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը գոհ էր պայմաններից»,- ասել է Արտաշես Մադոյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: