ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական խորհրդարանը քննադատում է Թուրքիայում մարդու իրավունքների վիճակն ու արտակարգ դրությունը

www.europarl.europa.eu

Եվրոպական խորհրդարանը նախօրեին ընդունել է Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձև, որում պատգամավորներն ընդգծում են երկրում տիրող կառուցվածքային խնդիրները, որոնցից են երկրում հաստատված արտակարգ դրությունն ու դատական համակարգի կամայականությունները, փոխանցում է «Արցախպրես»-ը:

Պատգամավորները քննադատության են ենթարկել Թուրքիայի կառավարության կողմից լրագրողների, ակտիվիստների, բժիշկների ու հասարակ քաղաքացիների վերջին հարյուրավոր ձերբակալությունները, որոնց նպատակն է գրաքննության ենթարկել Աֆրինում իր ռազմական գործողությունները քննադատողներին, հայտնում է:

Նշվում է, որ 2016թ.-ի հուլիսի 16-ի հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունն օգտագործվում է լեգիտիմ ու խաղաղ ընդդիմությանն առավել ճնշելու համար: Այդ ժամանակից ի վեր 160 լրատվամիջոցներ փակվել են ու Թուրքիայում քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է զանգվածային ճնշումների: Խստորեն դատապարտում է Թուրքիայի խորհրդարանի՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը, որը հանգեցրել է ընդդիմադիր 10 պատգամավորների ձերբակալության ու 6 պատգամավորի մանդատի չեղարկման, ինչպես նաև քուրդ 68 քաղաքապետերի ձերբակալումը:

Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է արել վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել բանտարկյալներին, ովքեր պարզապես ձերբակալվել են իրենց աշխատանքն անելու համար՝ ներառյալ ԵՄ քաղաքացիներին, որոնց մեջ են գերմանացի լրագրող Դենիզ Յուսելն ու Cumhuriyet- լրագրողները: Ազատ արձակել նաև առաջատար ՀԿ ղեկավար Օսման Քավալային, ում ձերբակալությունը քաղաքականացված է ու կամայական: Դադարեցնել Թուրքիայի Amnesty International-ի ղեկավար Թաներ Կիլիչի նկատմամբ մեղադրանքները, հրաժարվել մահապատժից ու հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: