ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչու էր «փակվել» ԱՄՆ կառավարությունը

National Review

ԱՄՆ կառավարությանն այլևս չի սպառնում աշխատանքի երկարաժամկետ դադարեցում: Փետրվարի 9-ին ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների վերջապես հաջողվեց համաձայնության գալ և հաստատել ներկայացված բյուջեի նախագիծը:

Հիշեցնենք, որ 2018թ. ընթացքում ԱՄՆ կոնգրեսում երկու անգամ չէր ստացվել բյուջեի նախագծի շուրջ գալ համաձայնության: Նախատեսվում էր, որ մինչ հունվարի 19-ը Կոնգրեսի երկու պալատները կհաստատեն բյուջեի տարեկան նախագիծը: Բայց, քանի որ նրանց չհաջողվեց դա անել, սահմանվեց ժամանակավոր ֆինանսավորման ծրագիր, որը Կոնգրեսին հավելյալ ժամանակ տվեց՝ մինչ փետվարի 9-ը՝ կեսգիշեր, համաձայնության գալու համար: Սակայն, Կոնգրեսի երկու պալատները հատկացված հավելյալ  ժամակում ևս չկարողացան հաստատել ներկայացված բյուջեի նախագիծը, ինչն էլ հանգեցրեց նրա, որ ԱՄՆ կառավարությունը մի քանի ժամով դադարեցրեց իր աշխատանքը:

Կարևոր է նկատել, որ առաջին անգամ չէ, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է իր գործունեությունը: Նախկինում ևս այն փակվել է 18 անգամ: ԱՄՆ կառավարությունն ամենաերկարը չի գործել  ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի ժամանակ՝ 21 օր՝ 1995 թվականի դեկտեմբերից մինչ 1996 թվականի հունվարը, երբ հանրապետական կոնգրեսականները պահանջեցին իրականացնել կրճատումներ բյուջեի՝ սոցիալական և բժշկական ծախսեր նախատեսող տողերում: ԱՄՆ կառավարությունը վերջին անգամ դադարեցրել էր իր գործունեությունը Օբամայի վարչակարգի ժամանակ՝ 2013 թվականին, որը տևել էր 16 օր: Այդ ժամանակ հանրապետականները հրաժարվում էին ֆինանսներ հատկացնել Օբամայի կողմից առաջարկվող բժշկական ապահովագրությանը:  Այդ ընթացքում  Կանադա-ԱՄՆ սահմանին, որի երկարությունն է 8891 կմ, մնացել էր միայն մեկ պարեկ:

Այս անգամ բյուջեի հետ կապված հակասությունների շարքում կարելի է առանձնացնել երեք հիմնական պատճառ.

1. ԱՄՆ կողմից միգրանտների ընդունման հետ կապված սահմանափակումներ,

2. Սահմանների անվտանգության ապահովման, Մեքսիկայի հետ պատի կառուցման շուրջ անհամաձայնություններ,

3. Ռազմական ծախսերի աճի հետ կապված անհամաձայնություններ:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ թեպետ ԱՄՆ պատմության ընթացքում ս առաջին անգամ չէ, որ ԱՄՆ կոնգրեսը բախվում է բյուջեի ընդունման հետ խնդիրների, ներկայիս իրավիճակը յուրահատուկ էր նրանով, որ այսօր կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են կազմում հանրապետականները: Առկա խոչընդոտները փաստում են ներկուսակցական խնդիրների առկայության մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: