ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունն անցավ օլիմպիական շքերթով

Armnoc.am

Փհենչհանի «Օլիմպիական ստադիոնում» կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, փոխանցում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցեցին ըստ կորեական այբուբենի հերթականության: Հայաստանի թիմը դուրս եկավ 42-րդը: Մեր երկրի դրոշակակիրը դահուկավազորդ Միքայել Միքայելյանն էր:

Օլիմպիական շքերթին մասնակցեցին նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը:

Հայաստանն աննախադեպ երեւութ գրանցեց օլիմպիական խաղերի պատմության մեջ: Միքայելը՝ Միքայելյանների ընտանիքի երրորդ աձն է, որը ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ դրոշակակիր: Սոչի-2014-ում Հայաստանի դրոշակակիրը Միքայելի ավագ եղբայրն էր՝ Միքայել Միքայելյանը, իսկ 1998 թ. Նագանոյի խաղերում հայկական դրոշը տարել էր Միքայելի մայրը՝ Ալլա Միքայելյանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: