ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Մնացականյան. հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է զենքի ուժի շնորհիվ

eadaily.com

Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am գործակալությանը։


«Նախօրեին կայացել է ԵԱՀԿ դիտարկումը, հայտնի է, որ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Բայց հենց ԵԱՀԿ ներկայացուցիչները լքեցին առաջին գիծը, հակառակորդը սկսեց կրակել։ Դա, ի դեպ, ադրբեջանական կողմի սովորական ձեռագիրն է, և ես բազմիցս նման փաստերի մասին հայտնել եմ անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Հակառակորդի պահվածքը վկայում է, որ հրադադարի ռեժիմի պահպանման հայտարարություններն արվում են բացառապես ուշադրություն շեղելու համար։ 

Իհարկե, որոշակի առումով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման անհրաժեշտություն կա. ավելի շատ դաշտային օգնականներ՝ դիտարկման և վերահսկման ավելի մեծ հնարավորություններ։ Բայց այդ հարցում խոսքը ոչ այնքան անձնակազմի թվաքանակի ընդլայման մասին է, որքան վստահության մթնոլորտ ստեղծելուն ուղղված Բաքվի կամքի դրսևորման։ Իսկապես այնտեղ ուզո՞ւմ են։ Եթե ուզենան, պետք է կամք դրսևորեն և համաձայնեն անձնակազմի ընդլայնմանը։ 

Իսկապես Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում սպառազինություններ գնելու վրա։ Հնարավոր է՝ այդ գումարները դուրս են գրվում՝ հանգրվանելով պաշտոնյաների գրպաններում։ Սակայն գործնականում իրողությունն այլ է, քան դա փորձում է ներկայացնել Բաքուն։  Ադրբեջանը սպառազինություն է գնում ոչ այն քանակությամբ, որ փորձում է ներկայացնել։

Հասկանալի է նաև, որ Ռուսաստանից չգնված սպառազինությունը Ադրբեջանը կարող է փոխարինել այլ երկրներից մատակարարումներով, ասենք՝ Թուրքիայից։ Առաջին դեպքում որոշակի վերահսկողություն կա սպառազինության տեսակների ու քանակի նկատմամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կան ազդեցության լծակներ։ Մենք մեր կողմից գնում ենք մեզ անհրաժեշտ սպառազինությունը։

Բնականաբար, յուրաքանչյուր միջադեպից հետո մանրամասն վերլուծություն է կատարվում։  Շեշտը դրվել է առաջնագծի սարքավորումներով հագեցման, մարտական հերթապահության պայմանների բարելավման, առաջնագծում զինծառայողների անվտանգության բարձրացման, մարտական և թիկունքային ապահովության, կառավարման արդյունավետության բարձրացման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման վրա։ 

Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում ապատեղեկատվություն տարածելու համար, և բոլորը հասկանում են դա։ Կան գործիչներ, այդ թվում օտարերկրացի, որոնք փորձում են աջակցել Բաքվին այդ գործում։ Բայց ես այդ մարդկանց նույնիսկ չէի անվանի Ադրբեջանի կողմնակիցներ կամ բարեկամներ։ Այդ մարդկանց համար նման պահվածքը բիզնես է, որը նրանց շատ կոնկրետ նյութական օգուտ է բերում։ Մեր կողմից քարոզչություն վարվում է, և այն հիմնված է փաստերի ու պատմության վրա, ընդ որում օգտագործվում է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան պատմական աղբյուրներ։ 

Ապրիլից առաջ նրանք բարձրագոչ հայտարարություններ էին անում, նկարահանումներ էին անում, բայց այն վայրերը, որտեղ նրանք իրականացնում էին իրենց, այսպես կոչված, քարոզչական նկարահանումները, ավելի մոտ էին Բաքվին, քան Երևանին։ Ոտնձգությունների դեպքում այդ վայրերն ավելի հեռու կլինեն։ Նման հայտարարությունները ներքին լսարանի համար են։ Ադրբեջանում շուտով ընտրություններ են և եթե Ալիևի իշխանության համար ամեն բան լավ է ու հանգիստ, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ փոխել ընտրությունների ամսաթիվը»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: