ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովը Թուրքիայից պահանջել է հարգել ԵՄ երկրների ինքնիշխանությունը

Reuters

Եվրոպական հանձնաժողովն ուշադիր հետևում է Էգեյան ծովում լարված իրավիճակի զարգացումներին, որտեղ թուրքական ռազմա–ծովային ուժերի նավերը խոչընդոտում են Կիպրոսի Հանրապետության բացարձակ տնտեսական գոտիում գտնվող  գազի ծովային հանքավայրում հորատման աշխատանքների իրականացմանը:  Այս մասին փետրվարի 13-ին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:

«Մենք պնդում ենք, որ Թուրքիան պետք է միանշանակորեն կատարի բարիդրացիության պարտավորությունները և զերծ մնա ԵՄ անդամ երկրների հետ ցանկացած միջադեպերից։ Մենք նաև ցանկանում ենք ընդգծել անդամ–պետությունների՝ իրենց տարածքում, ներառյալ ծովային և օդային տարածքներն, ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը ։ Պետք է նաև խուսափել բացասական հայտարարություններից, որոնք վտանգում են բարիդրացիական հարաբերություները»,– ընդգծել է նա։

Փետրվարի 13-ի գիշերը բախում է տեղի ունեցել հունական և թուրքական ափային պահակախմբի նավերի միջև Էգեյան ծովում վիճելի Իմիա (Քարդակ) կղզիների մոտ։ Միջադեպի արդյունքում նավաստիներից ոչ ոք չի տուժել։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: