ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության համաժողովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովին: 

Իր խոսքում Նախագահն ընդգծել է միության տեղն ու դերն Արցախի Հանրապետության պատմության մեջ՝ նշելով, որ կազմակերպությունը կարեւոր առաքելություն է իրականացնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ուղղությամբ, ակտիվորեն մասնակցում է հանրապետության հասարակական կյանքին, աջակցում զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը: 

«Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում Ազատամարտիկների միությունն ակտիվորեն ներգրավված է եղել հարազատ ժողովրդի պաշտպանության գործընթացում: Երկրին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում ազատամարտիկներն անմիջապես մեկնում են ճակատ, կանգնում զինվորների կողքին՝ անտեսելով տարիքը, երբեմն էլ՝ առողջական խնդիրները», - նշել է Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետությունը կանի հնարավորը միությանը սատարելու եւ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 28.97 կմ/ժ
18 C°
 
15°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: