ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլի» կիսաեզրափակիչներում մրցող մասնակիցների անունները

Փետրվարի 19-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում, հեռուստադիտողները կկարողանան հետևել «Դեպի Եվրատեսիլ» առաջին կիսաեզրափակիչ համերգին: Այդ օրը ելույթ կունենան Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա»-ն, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը: Այս մասին տեղեկանում ենք Հանրային Հեռուստաալիքի մամուլի ծառայությունից։ 

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին, որտեղ հանդես կգան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, «AlternatiV» բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

Եզրափակիչ փուլում՝ փետրվարի 25-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում կմրցեն այն տասը մասնակիցները, որոնք կընտրվեն հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի՝ 50/50 հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում: Հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: