ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ում գրանցվել է ստվերային տնտեսության ամենացածր մակարդակը Հրվ. Կովկասի երկրների թվում. ԱՄՀ

The Bubble

 2015 թվականին Հայաստանում ստվերային տնտեսության չափն ամենափոքրն է եղելՀարավային Կովկասի երկրների շարքում: Արժույթի միջազգային հիմնադրամի 2018 թվականի հունվարի 24-ի զեկույցի համաձայն՝ ստվերային տնտեսությունը մեր երկրի ՀՆԱ-ում կազմել է մոտ 36%, փոխանցում է Panarmenian-ը:

2015-ին տարածաշրջանում ստվերային տնտեսության ամենաբարձր ցուցանիշը ունեցել է Վրաստանը 53%, ապա Ադրբեջանը՝ 43,6%:

Զեկույցում նշվում է, որ աշխարհում 1991- 2015 թվականներին կտրուկ աճել է ստվերային տնտեսության չափը: Թվարկվում է «գորշ» տնտեսության առաջացման ավելի քան 10 հիմնական պատճառ, որոնց թվում են հարկային բեռն ու սոցիալական ապահովության անբարենպաստ միջավայրը, կոռումպացված կառավարման համակարգը, թույլ վերահսկողությունը, հարկային անբարեխղճությունը, տնտեսական զարգացման թույլ տեմպերը և այլն:

Ընկերությունն ուսումնասիրել է մոտ 160 երկրի տնտեսություն՝ ներկայացնելով ինչպես տարեկան, այնպես էլ միջինացված ցուցանիշներ: 1991-2015 թվականների միջինացված ցուցանիշով Հայաստանում տնտեսության ստվերը կազմել է ՀՆԱ-ի 42,5%, Վրաստանում՝ 65%, Ադրբեջանում՝ 53%:

Հայաստանում ստվերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել 1992-ին՝ 49,5%, իսկ ամենացածրը՝ 2013-ին՝ 34,5%: Ստվերի ցուցանիշը 2014-2015-ին աճել է ավելի քան 1%-ով:

1991-2015 թվականներին աշխարհում ստվերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բոլիվիայում՝ 62,3%, և Զիմբաբվեում՝ 60,6%, ամացածրը՝ Ավստրիայում՝ 8,9% և Շվեյցարիայում՝ 7,2%:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: