ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրաձիգ Հայկ Բաբայանը պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Երեկ Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկեց հրաձգության Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնությունը, փոխանցում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայկ Բաբայանը պատանիների 10 մ օդամղիչ հրացան վարժության եզրափակչում (181.1) զբաղեցրեց 5-րդ տեղը՝ նվաճելով 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Նույն վարժությունում Վրեժ Թորոսյանը եզրափակչում (140.4) զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Նարեկ Ադամյանը որակավորման փուլում 609,7 միավորով 22-րդն էր:

10 մ օդամղիչ հրացան վարժության աղջիկների մրցաշարում Ալլա Պողոսյանը որակավորման փուլում 414,9 միավորով 9-րդ տեղում էր։ Պողոսյանին չհաջողվեց անցնել եզրափակիչ:

10 մ օդամղիչ ատրճանակ վարժությունում Բենիկ Խլղաթյանը, որակավորման փուլում խոցելով 561 միավոր, զբաղեցրեց 15-րդ տեղը:

Հայաստանի պատանիների հավաքականը կմասնակցի նաև երիտասարդների առաջնությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: