ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը շախմատի աստղերի կախարդական սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը

©Emma Levine

Բրիտանական BBC պարբերականի հոդվածագիր Էմմա Լևինն անդրադարձել է Հայաստանին` աշխարհում առաջին երկրին, որը 2011 թվականից դպրոցներում ներդրել է շախմատը որպես պարտադիր առարկա:

Հոդվածագիը մասնավորապես գրում է. «Ես թակարդում էի, շրջապատված էի բոլոր կողմերից ու փրկության ոչ մի ելք չկար: Թագավորի գրավումն անխուսափելի էր: Ու հանկարծ` «Շախ և մատ» հաղթականորեն հայտարարեց Միքայելը: Եվ ինձ հաղթողը 11-ամյա տղա էր: Սակայն զարմանալի չէր, քանի որ Միքայելը մի քանի օր առաջ էր դարձել դպրոցների շախմատի օլիմպիադայի հաղթող: Նա շախմատ խաղում է 5 տարեկանից: Տղայի խոսքով` շախմատ խաղալը սովորել է հայրիկից ու պապիկից, հետո արդեն դպրոցում՝ շախմատի դասերի ընթացքում: Շախմատային հարթակում նրա հերոսներից է Լևոն Արոնյանը: «Միքայելը ցանկանում է դառնալ շախմատի աշխարհի չեմպիոն: Նա դիտում է շախմատի միջազգային պարտիաները, որպեսզի կատարելագործի իր կարողությունները»,-ասում է տղայի մայրը: Մայրը մասնակցում է իր որդու մրցաշարերին, այդ թվում նրա հետ ճանապարհորդում է արտերկիր»:

Ավելի  շատ երիտասարդ աստղերի հետ ծանոթանալու համար հոդվածագիրն այցելել է Շախմատի տուն:

A supervised chess lesson

«Շախմատի տանը սրահում լռություն է, երեխաների պահվածքը` կատարյալ` առանց պոռթկումների և բղավոցների: Բոլորը պրոֆեսիոնալներին հատուկ դեմքի լուրջ արտահայտությամբ խորասուզված են խաղի մեջ, որը տևում է մոտ 2 ժամ: Երեխաներն իրենց ամեն քայլը գրանցում են նոթատետրերում: Հանկարծ տասնամյա Դավիթը սխալվում է, արցունքներ են հայտնվում աչքերին, նրա ուսն է գրկում մոր պես հոգատար մարզիչ Մարիան, ով ժպտալով ասում է. «Ամեն ինչից զատ նրանք երեխաներ են»: Երեխաներին ներքևում սպասում են նրանց ծնողները, տատիկներն ու քեռի-հորեղբայրները, ու անկախ ելքից` հաղթել են, պարտվել կամ ոչ-ոքի են խաղացել, բոլորն էլ գրկախառնության են արժանանում:

A row of mothers wait for their children

Շախմատի տան դիմաց 1963-1969 թթ. աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրին է: «Հայաստանը միշտ օգտվել է շախմատի հետ ունեցած ամուր կապերից, բայց Տիգրանի հաղթանակները հեղափոխական էին մեզ համար»,-հոդվածագրին է հայտնել Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:

Շուրջ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող գրոսմայստերների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի:

Լպուտյանը դպրոցներում շախմատը որպես պարտադիր առարկա դարձնելու գործընթացում շարժիչ ուժ է եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ: «Ո՞րն էր պատճառը» հարցին Լպուտյանը պատասխանել է. «Շախմատն արդար խաղ է, երեխաները, սովորելով մաքուր և պատվավոր այս խաղը, լավ վարքագիծ են ձեռք բերում: Երեխան կարողանում է ընդունել ռազմավարական որոշումներ` կշռադատում է իրավիճակը, ապա քայլ կատարում: Կարծում եմ` սա, ընդհանուր առմամբ, շատ մեծ օգուտ է հասարակության համար»»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: